Ինչո՞ւ է նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանը կոչ անում ոչ մի դեպքում  չպատռել ավելորդ քվեաթերթիկները

Նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում ավելորդ քվեաթերթիկները ոչ մի դեպքում չպատռել:

Ուշագրավ է, որ Զարուհի Բաթոյանը որևէ կերպ չի մեկնաբանել կամ պատճառաբանել, թե ինչո՞ւ է նման կոչով դիմում առնվազն իր ընկերներին ու հետևորդներին:

Եվ իսկապես, նախկին նախարարի ինչի՞ն է պետք ուշադրության ներքո պահել այն թեման, որի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առնվազն ցուցում չի տվել:

Բաթոյան Զարուհին հատուկ ուշադրություն է հրավիրել իր կոչին, և որևէ ընթերցող լեգիտիմ իրավունք ունի մտածել, որ իշխող ուժին խիստ անհրաժեշտ են վավեր թիվ 3 քվեաթերթիկներ, իսկ թե ինչո՞ւ, դա պարզելու համար հրավիրում ենք ԿԸՀ և ոստիկանության ու դատախազության ուշադրությունը:

Տեսանյութեր

Լրահոս