ԲՀԿ վստահված անձը «փոխարինում է» հանձնաժողովի իմքայլական քարտուղարին․ hetq.am

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձ Վարդուհի Խաչատրյանը թղթի վրա նշումներ էր անում հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող քարտուղարի փոխարեն: Այս մասին գրում  hetq․am-ը:

Դա նկատելով՝ «Հայաստան» դաշինքի վստահված անձ Քնարիկ Գապոյանը փորձեց արձանագրել կատարվածը՝ տեսանկարահանելով այն: Դա հերթական վեճի պատճառ դարձավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի և «Իմ քայլից» հանձնաժողովի նախագահ Սարգիս Քլոյանի միջև: Վերջինս պատռեց թուղթն՝ ասելով՝ դե նկարի: Վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո միայն հանձնաժողովի նախագահը պատռած թուղթը փոխանցեց դաշինքի ներկայացուցչին:

Նշենք, որ թղթի վրա գրանցվող և դուրս եկող վստահված անձանց տվյալներն էին, իսկ քարտուղարը մեկ ժամից ավել է՝ տեղում չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930