Բրիտանական Times Higher Education (THE) ամսագիրը հոդված է հրապարակել է Օքսֆորդի համալսարանի հետազոտական կենտրոններից մեկին Ադրբեջանի կողմից գումար տրամադրելու մասին, ինչը կարող է ազդել հետազոտությունների անաչառության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրող Դեյվիդ Մեթյուսը իր հոդվածում նախ նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներից մեկը Օքսֆորդի համալսարանի՝ Ադրբեջանն ուսումնասիրող հետազոտական կենտրոններից մեկի խորհրդի անդամ է, ինչը շահերի հնարավոր բախում է կրթության ոլորտում:
Երաշտները դարձել են աշխարհում 650 հազար մարդու մահվան պատճառ վերջին կես դարում, Երկրագնդի ավելի քան 577 հազար բնակիչ զոհվել է փոթորիկների ժամանակ:
Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Blue Impulse օդանավավարական խումբն անցաթիռ է կատարել Տոկիոյի քաղաքապետարանի վրայով Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերն սկսվելու նախաշեմին, որոնց բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
2020թ. տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում, ինչո՞ւ չէ՝ մինչև այսօր, Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են այն սցենարը, որն ունեցել են դեռևս 2016-ին, սակայն որևէ կերպ չեն կարողացել իրականացնել: Իսկ թե գործողությունների ի՞նչ ծրագիր է եղել մշակված թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դրա մասին մանրամասն դեռևս 2016-ի ապրիլի 8-ին հենց ֆեյսբուքյան իր էջում խոսել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսն ասել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ծագումը կարող է այդպես էլ անհայտ մնալ աշխարհին, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Եթե երկրում այդքան դուխով հատուկ ջակատայիններ կան, որ կարող են մի քանի տասնյակով չոքացնել երկու անզեն մարդու, ինչու նրանց չեն ուղարկում մեր երկրի սահմանները պաշտպանելու և թուրքերին չոքացնելու: Գուցե իսկապես միայն Սև լճի և Կութիի տարածքները չէ, որ գրավված են թուրքերի կողմից,, և օկուպացիան ավելի համապարփակ է:
Իսկ Արցախում… իսկ Արցախի նախագահը կրկին ջանք ու եռանդ չի խնայում թուլացնելու բնակչության զգոնությունը և կարևորագույն թեմա դարձնել. «տեսնես կշարունակե՞ն 68000 տալ, թե ոչ»…
«Միգուցե պարոն Քերոբյանի, իր շրջապատի քայլող-վազողների համար դրանք չնաշխարհիկ ծրագրեր են, բայց գյուղացին այսօր ծանր վիճակում է: Մենք ունեցանք ջրամբարների խնդիր, որ ջուրը չէր լցվել, և դրա միակ մեղավորը տարածքային կառավարման նախարար Պապիկյանն էր, որովհետև չէր հետևել ջրամբարներին, ջուրը վաճառվել էր: Զարմանում եմ վարչապետի վրա, որ Պապիկյանին նշանակում է կոնկրետ հարցի լուծման հանձնաժողովի նախագահ»:
«100 տոկոս անվտանգ չեն: Ես տեսնում եմ՝ մեծ փոփոխություններ կան Ոստիկանությունում, բայց հիմնականում մեր սահմանների անվտանգությունը ոստիկանությունը չի ապահովում, դրա համար ինձ համար շատ մեծ հարցական է, թե ինչո՞ւ Կառավարությունը չի մտածում դրա մասին, նախ պետք է մեր զինուժը բավական հզոր լինի, հետո՝ ոստիկանությունը, քաղաքում մենք էդքան պրոբլեմ չունենք, որքան սահմաններին: Չեմ կարող ասել՝ պատերազմի վտանգ կա՞, թե՞ ոչ, բայց դեռ վտանգ կա, դեռ շատ անելիք ունենք, որ մեզ ապահով ու անվտանգ զգանք»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Ադրբեջանցիները շարունակում են ակտիվ շինարարական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքում՝ չսպասելով անգամ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ադրբեջանցիները շինարարական- ինժեներական ակտիվ աշխատանքներ են ծավալում ընդհուպ ՀՀ տարածքում՝ Որոտանում, Շուռնուխում, անգամ Սև լճի տարածքում։
Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների ու ոտնձգությունների խորքում ընկած հիմնական պատճառը ոչ միայն և ոչ այնքան Հայաստանի վերջնական կազմալուծումն է, որքան Նախիջևանի հետագա կարգավիճակի և այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ պահելու հարցը։
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն օրինաչափություն է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից մի բան հայտարարելն ու դրան հակառակ քայլ անելը։ Նա վստահեցնում է՝ նմանատիպ օրինաչափության շարքին է դասվում նաև Կառավարությունում Փաշինյանի կողմից երեկ հղված շնորհավորանքը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։
Նշենք, որ տեսանյութում նույն այն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը:
Սա Եվրոպական դատարանի, ցավոք սրտի, արդեն որերորդ վճիռն է, որով հաստատում է Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ հայ անձանց նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունքի դեպքերը և խոշտանգման փաստերը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով ՄԻԵԴ-ի հրապարակած՝ «Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի մասին։
Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի համար շարունակում էր սպառնալիք մնալ Աղդամը, որտեղից քաղաքը հրետակոծում էին 152մմ հեռահար հրանոթներով՝ միաժամանակ փորձելով ճեղքել Ասկերանի ուղղության պաշտպանությունը և ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ, ուստի Աղդամի ազատագրումը գերխնդիր դարձավ, դրա իրականացումը Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն էր:
Վերաքննիչ դատարանի մակագրող համակարգչի առգրավման սպասելի պտուղներից մեկն էլ հենց սա էր՝ համայնքապետերի գործը մակագրել յուրայիններին, ովքեր վաղուց մոռացել են թե ինչ է արդարադատությունը:
Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, խոսելով ՀՀ-ի և Ֆրանսիայի համագործակցության մասին հատկապես պաշտպանության ոլորտում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում:
Մի քանի օր է՝ արգելված է Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարներ Առուշ Առուշանյանին և Մանվել Փարամազյանին տեսակցելը:
«Այս պահին կրակոցները շարունակվում են։ Դիրքեր է բարձրացել շտապօգնության մեքենա։ Տարբեր տեսակի զենքերից են կրակում»,- ասաց Ավետյանը։
168.am-ի տեղեկություններով՝ քննարկում է տեղի ունեցել ՀՀ սահմանների ամրապնդման առնչությամբ: Առանցքում եղել է այն խնդիրը, որ քանի որ Զինված ուժերի կազմը բավարար չէ ողջ սահմանագծի պաշտպանությունն ապահովելու համար, Զինված ուժերը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են ոստիկանությունից և ներքին զորքերից ռեսուրս խնդրելու անհրաժեշտության մասին:
Նիկոլ Փաշինյանը Գայանե Գաբրիելյանին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հասանելի է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:
«Ես չեմ հասկանում իրեն կալանավորելու պատճառը։ Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզից կլինի՝ Առուշ Առուշանյանը, կլինեն մյուս համայնքապետերը, կլինեմ ե՛ս, ով հակա կխոսի այս իշխանությանը՝ բոլորին կկալանավորեն, պատճառը ո՞րն է։ Մեր երկիրը սարքել են եսիմինչ, ով Նիկոլ Փաշինյանին դեմ է խոսում, ինքն ԱԱԾ է ուղարկում տվյալ մարդկանց տուն, թող մեր տուն էլ ուղարկեն․․․»,- ասաց գորիսեցի մի կին։
Այս իշխանություններին ձեռնտու է, որ Սյունիքում նշանակվեն խամաճիկային համայնքապետեր. Աննա Գրիգորյան
Գորիսում օրերս մեկնարկել է ստորագրահավաք՝ հաջակցություն համայնքապետ Առուշ Առուշանյանի: Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՔԾ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվել է:
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Մենք պարտավոր ենք մեր աշխատանքները շարունակել, պարտավոր ենք հասնել իշխանափոխության». Օհանյան:
«ՀՀ-ում, ցավոք սրտի, քաղբանտարկյալներ ունենք». Արծվիկ Մինասյան:
168.am-ի տեղեկություններով, Վարդենիսի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև: Հայկական կողմն ունի երեք վիրավոր: