Միացյալ Նահանգները դիմել է Ֆինլանդիայի իշխանություններին՝ խնդրանքով Աֆղանստանից ընդունել տարբեր խմբեր ներկայացնող փախստականների:
Վերջին 6 տարիների ընթացքում Թուրքիայում 127 նոր բանտեր են գործարկվել։ Իսկ վերջին 16 տարվա ընթացքում բացված նոր բանտերի թիվը կազմում է 228։
Նոր Զելանդիան հայտարարել է սեպտեմբերի 4-ին երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամից գրանցված առաջին մահվան դեպքի մասին:
Շատ դեպքերում մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է հենց դրա վրա՝ մենք պարբերաբար օգնություն ենք խնդրում երկրներից, հետո նեղանում կամ վրդովվում ենք, որ այդ երկրները չեն գալիս օգնության: Բայց պետք է հասկանանք, որ ոչ մի երկիր պարտավոր չէ գալ և տեղում մեր շահերը պաշտպանել: Եթե մեր պետությունը վարում է հակահայկական, թրքամետ, պարտվողական քաղաքականություն, ինչո՞ւ պետք է մնացած երկրները փորձեն այլ բան անել մեր երկրի համար։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը։
Ռուսաստանը սկսում է հրապարակայնորեն դիրքավորվել հայ-թուրքական հնարավոր մերձեցման գործընթացում՝ հիմնավորելով այն կանխատեսումները, որ սա տարածաշրջանի հետպատերազմյան վերադասավորման բաղադրիչներից մեկն է և ամենևին ոչ պատահականորեն սկսված։
«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Մենք այս առումով արդեն բաց հայտարարել ենք: Այս պահին որևէ աշխատանք չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս փուլում սահմանզատման ու սահմանազգծման վտանգներին, նշեց՝ խնդիրն այն է, որ սահմանզատում ու սահմանագծում իրականացնելու համար նախ այդ երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր տարեկան հայտարարագիրը։ Նա հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում՝ համատեղ սեփականությամբ։
Մեզ մոտ վարկի տոկոսը մոտ 30 է, Թուրքիայում գյուղացուն անտոկոս են վարկ տալիս, ոնց ենք դեմն առնելու:
Միացյալ Նահանգները վերսկսել է Աֆղանստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ծրագրերի ֆինանսավորումը:
Նախընտրական քարոզարշավի սկզբում Արմավիր գյուղ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն իրենց կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո բոլորին թվում էր, թե նա սպասում է ընտրությունների ավարտին, որպեսզի ակտիվ լծվի գերիներին հայրենիք վերադարձնելու գործին։ Ընտրություններից անցել է արդեն երեք ամիս և այս ընթացքում ոչ միայն գերիներին Հայաստան չեն վերադարձրել, այլև այդ խնդրի վերաբերյալ առհասարակ չեն խոսում։
Ռուսաստանը մտադիր է Հնդկաստանի հետ համաձայնագիր ստորագրել մոտ ժամանակներս այդ երկրում 7,62 միլիմետրանոց AK-203 ինքնաձիգ արտադրելու վերաբերյալ:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2695 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 83 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7732 է:
Չենք վիճում, նախկինում, ավելին՝ բոլոր ժամանակներում, այո, եղել են քաղաքական հոտառությամբ առաջնորդվող դատավորներ, որոնք ծառայել են օրվա քաղաքական իշխանությանը, բայց մի փոքրիկ «բայց» կա, որը համառորեն չի տեսնում կամ չի ուզում տեսնել նախկին ՄԻՊ-ը: Այդ դատավորները հիմա էլ այսօրվա իշխող քաղաքական ուժին են ծառայում, այնպես որ, այս առումով ոչինչ չի փոխվել:
Ֆրանսիայի հյուսիսում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար:
«Այս իշխանությունն է դուխո՞վ, որ վախենում է գնալ Արցախ, թե՞ Արցախում զինվորական շքերթ արած նախկինը». Ռուբեն Մելքոնյան
Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում՝ Օքլենդում ահաբեկչություն իրականացրած անձը Շրի Լանկայի քաղաքացի Ահմեդ Աթհիլ Մոհամեդ Շամսուդինն է եղել:
ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ արտագնա քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում (Թյուրինգի դաշնային երկրամաս)։
Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիր է ներկայացրել։ Նա հայտարարագրել է 37 անշարժ գույք՝ Երևանում և Կոտայքի մարզում, 22 միավոր նկար՝ Մինաս, Սարոյան, Գառզու, Խանջյան, Կոջոյան, Ֆյոդորով, ԱվեԱրթուր, Վարդան, 7 միավոր հնաոճ իր՝ ժամացույց, ձեռագործ գորգեր։
Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի շրջանում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ զոհվել է։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։
Իտալիայի Տրիեստ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել։
Արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը վերջին երկու օրում Քաթարում հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ:
Առնվազն 17 մարդ մահացել, 41 մարդ վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով:
Ուկրաինացի ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, որ Լեհաստանից ուղևորվել էր Ուկրաինայի Մարիուպոլ քաղաք, ճանապարհին վթարի է ենթարկվել։
ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր վերահաստատում է Հայաստանի իշխանությունների հետ աշխատելու հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։