Ռուսաստանի Դաշնությունում 39 մլն ռուսաստանցի ստացել է COVID-19-ի դեմ պատվաստումների երկու դեղաչափն էլ։
Հայկական կողմը նաև շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը առողջապահության ոլորտում շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:
Փայլանը հիմնավորելով այս հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությունը՝ նշել է, որ անպատիժ մնացած հանցագործությունները կրկնվում են։
Արձագանքելով դիտարկմանը՝ արդյո՞ք նման օրակարգ կարող ենք ձևակերպել, եթե նախևառաջ այդ օրակարգը չի ձևավորվում կրթական համակարգում, Մանուկ Հերգնյանը պատասխանեց, որ հաշվի առնելով այն, որ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում շատ արագ է փոփոխվում կրթությունը, մեզ անհրաժեշտ է մեր մարտահրավերներին համարժեք կրթական մոդելներ մշակել, որոնք պետք է լինեն և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորում։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Մեր տեղեկություններով, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվելու ԱԻՆ բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ակնայի (Աղդամ) շրջանի գործադիր իշխանություններին, հայտնում են, որ Ակնա (Աղդամ) քաղաքն ամբողջությամբ մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից: Շրջանի գյուղերի ականազերծման գործընթացը շարունակվում է:
Պատերազմից հետո հաճախ ենք հիշում Նիկոլ Փաշինյանի այս կամ այն հայտարարությունը Արցախի խնդրի, պատերազմի մասին, որոնք ժամանակին լուրջ չենք ընդունել: Մինչդեռ 2020-ի մարտի 15-ին 24 News-ին տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության ներքո:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հինգ դիտորդ կուղարկի Պետդումայի ընտրություններին: Թիմը Մոսկվայում կգտնվի սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը. այս որոշումը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է ԵԽԽՎ-ի բյուրոն: Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ը, վկայակոչելով կազմակերպության պաշտոնական հայտարարությունը։
Աֆղանստանում վերջանում են պարենային եւ կենսականորեն անհրաժեշտ մյուս ապրանքների պաշարները: Այդ մասին, սեպտեմբերի 7-ին հաղորդել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում (ՄԱԿ-ի ՀՀՀՎ):
Համաձայն հրապարակման՝ բնակչության բնական աճը հունվար-հուլիսին կազմել է 1252 մարդ, ինչը 1,8 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, և շուրջ 2.9 անգամ՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ցուցանիշի հետ համեմատելու դեպքում:
Հաղորդման համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով սպանվել է թուրքական բանակի մեկ զինծառայող, 4 զինծառայող էլ վիրավորվել է:
Սիրիայի արտգործնախարարությունը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, ըստ որի՝ ընթանում են թուրք-սիրիական բանակցություններ ահաբեկչության դեմ պայքարի հարցով: Այդ մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունը նահանջելու փոխարեն շարունակում է մուտացվել և առաջ բերել նոր շտամներ: Վերջերս էլ հայտնի դարձավ վիրուսի նոր շտամը, որը մասնագետներն անվանել են հունական այբուբենի «Մյու» տառով: Այն առաջինն ի հայտ է եկել Կոլումբիայում հունվար ամսին:
«Թալիբան» արմատական շարժման անդամներից մեկը, որի անունը աղբյուրը չի նշում, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Աֆղանստանում կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը հրավիրել են Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Պակիստանի և Կատարի պաշտոնատար այրերին:
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային խառնաշփոթը, պատկան մարմինները «հակակորոնավիրուսային» օրենքներ ու որոշումներ են ընդունում ու հասարակությանը ստիպում առաջնորդվել դրանցով։ Այսպիսով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ «Հանրային ծառայության մասին» օրենքում, նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Քաբուլի օդանավակայանի վերաբացման հետաձգման պատճառը Աֆղանստանում կառավարության ձևավորման հետաձգումն է ՝ կապված «Թալիբան» շարժման ներսում առկա տարաձայնությունների հետ: Այս մասին Չավուշօղլուն նշել է թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում։
Ներկայիս Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քուլուջ շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Այս հսկայական ռեսուրսների ու ֆինանսների ներդրմամբ, շատ հավանական է, որ Արևմտյան կենտրոնները կհասնեն իրենց նպատակին. կա՛մ այս հակառուս իշխանության միջոցով, կա՛մ նոր ալիքի հակառուսներին իշխանության բերելով՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից կհեռացնեն։ Այն, ինչ կարողացան հաջողացնել Ուկրաինայում և Վրաստանում, ինչո՞ւ չեն կարող իրականացնել Հայաստանում, մանավանդ, այդքան փողի կարոտ մարդ կա։
Մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին՝ Աղվան Հովսեփյանին, հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանի հետ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպեցինք «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, կուսակցության միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՌԴ դաշնային խորհրդի անդամ (սենատոր) Անդրեյ Կլիմովի հետ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրյուսելում բազմաթիվ կարեւոր հանդիպումներ ունեցանք մեր ազգային առաջնահերթությունների օրակարգով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հայաստանում մեկնարկել են վարչատարածքային փոփոխություններին միտված աշխատանքները: 2021 թվականի դեկտեմբերին արդեն ձևավորված կլինեն խոշորացված համայնքները։ Կառավարության այս նախագծով նաև առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքը միացնել Վարդենիս համայնքին։
Ուկրաինան ամերիկացի գործընկերների հետ բանակցություններում առաջ է քաշում անայցագիր ռեժիմի եւ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրեր կնքելու գաղափարը:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով ծանր վիրավորանքի քրեականացման հարցին՝ ասաց, որ հնարավոր չէ որոշել, թե ո՞րն է սահմանը: Նրա խոսքով՝ սահմանը որոշելու են գործող իշխանությունները: «Դատարանում ժամանակին ներկայիս վարչապետին դատում էին նրա համար, որ նա վիրավորել էր համալսարանի դասախոսներից մեկին, վատ ձևով վիրավորել էր: Իրեն դատում էին դրա համար, այն ժամանակ դա […]
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին:
Վստահ եմ, որ այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում զարգանալու են` որպես խորհրդանիշ երկու երկրների ժողովուրդների պատմական, մշակութային ջերմ կապերի և նաև մեր ժողովուրդների խաղաղասիրության: Եվ չնայած մշտապես խաղաղությանը միտված լինելուն` մեր ժողովուրդները միշտ էլ պատրաստ են եղել ու կլինեն հարկ եղած պարագայում պայքարել աշխարհի չարիքների դեմ: