Ինչպես փոխվեց Ալեն Սիմոնյանի ֆինանսական վիճակը պաշտոնյա դառնալու երեք տարիների ընթացքում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը։
Նա հայտարարագրել է 2019 թվականին Երևանի Կենտրոնում գնված մեկ բնակարան՝ համատեղ սեփականությամբ, RANGE ROVER մակնիշի մեկ ավտոմեքենա, 45.67 հազար ԱՄՆ դոլար, 1,794,169.00 ՀՀ դրամ բանկային հաշվի մնացորդային գումար և 21,930,000.00 կանխիկ դրամ։
Որպես ստացված աշխատավարձ՝ Սիմոնյանը հայտարարագրել է 10,528,240.00 ՀՀ դրամ, իսկ գույքն օտարելուց ստացված եկամուտը կազմել է 12,000,000.00 ՀՀ դրամ։
Որպեսզի հասկանանք, թե Ալեն Սիմոնյանի ֆինանսական վիճակը պաշտոնյա դառնալուց ի վեր ինչպիսի փոփոխության է ենթարկվել, բավարար է նայել նրա առաջին հայտարարագիրը՝ ներկայացված 2018 թվականին։
Որպես պաշտոնյա՝ իր առաջին հայտարարագրում Սիմոնյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MITSUBISHI ASX 2.0 GAS, Array-ի բաժնեմաս՝ 50000.00 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 16,200.00 ԱՄՆ դոլար և 2,000,000.00 ՀՀ դրամ։
Ստացված փոխառությունները կազմել են 14,000,000.00 ՀՀ դրամ, աշխատավարձը՝ 560 հազար դրամ։