
Վերջին օրերին Աֆղանստանը շուրջ 250 օտարերկրյա քաղաքացի է լքել

Աֆղանստանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադեն հայտարարել է, որ վերջին երեք օրերի ընթացքում օտարերկրյա ավելի քան 250 քաղաքացի առանց խոչընդոտների լքել է Քաբուլը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին երեք օրերի ընթացքում ավելի քան 250 քաղաքացի, այդ թվում և ԱՄՆ տասնյակ քաղաքացիներ, առանց խոչընդոտների լքել են Քաբուլը կատարական չվերթներով: Մենք շնորհակալ ենք Կատարին այդ չվերթները կազմակերպելու հարցում օգնության համար և ողջունում ենք այս կարևոր գործում «Թալիբան»-ի համագործակցությունը»,- նշել է Հալիլզադեն:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է փոխգործակցությունը Կատարի կառավարության, «Թալիբան» շարժման և մյուս կողմերի հետ՝ ապահովելու ինչպես ամերիկացիների, այնպես էլ այլ օտարերկրյա քաղաքացիների ու երկրից հեռանալ ցանկացող աֆղանցիների անվտանգ հեռանալը երկրից: