
ԱՄՆ դեսպանատանը 1 րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը 1 րոպե լռությամբ հարգել են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը: Այդ մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Ըստ աղբյուրի՝ դեսպան Լին Թրեյսին և դեսպանության ամերիկացի ու տեղացի աշխատակիցները հավաքվել են դեսպանատան՝ Սեպտեմբերի 11-ի հուշաքարի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու 20 տարի առաջ տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը։