
«Դե, իհարկե, մարդ պետք է բունկերներում թաքնված լիներ, կամ Քոչարյան Անդոյի նման «Մարիոթի» սեղանի տակ մտներ, որ համարվեր կռված…»․ Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր նրանց համար, ովքեր ասում են, թե արցախցիք իբրև «փախել են» ու չեն մասնակցել վերջին պատերազմին:
Արցախի ՄԻՊ-ը հրապարակեց Արցախից զոհվածների (ու անհետ կորածների) թիվը: Երեք պատերազմների արդյունքում, ինչպես նաև «խաղաղ» պայմաններում զինվորական ու քաղաքացիական զոհերի կեսը Արցախի Հանրապետությունից են: Արցախի գրեթե յուրաքանչյուր ընտանիքում գոնե մի զոհ կա երեք պատերազմներից հետո:
Եթե հավատանք հրապարակված թվերին, ապա 44 օրյա պարտերազմում զոհվել են Արցախում բնակվող մեր հայրենակիցներից 1000-ից 7-ը, իսկ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներից՝ 1000-ից 2-ը։
Դե, իհարկե, մարդ պետք է բունկերներում թաքնված լիներ, կամ Քոչարյան Անդոյի նման «Մարիոթի» սեղանի տակ մտներ, որ համարվեր կռված: Մարդ պետք է Նիկոլի կնոջ նման չգիտեն, որ խրամատի մոտ նկարվեր, երբ կողքը ֆեն ու տաք ջուր կա, որ դուք էլ ասեիք, թե կռված ա, մարդ պետք ա Միրզոյան Արարատի ու Ռոմանոսի նման Արայիկի սենյակում մնար, որ ասեիք, թե կռվում են: Մարդ պետք ա Ալեն Սիմոնյանի նման հայտարարեր, որ Աղդամն իր Հայրենիքն է, բայց այդ Հայրենիքը չպաշտպաներ, իսկ դուք ասեիք, թե կռվել է:
Արցախցին, որ փախնող լիներ 30 տարի շարունակ կփախներ, ոչ թե կմնար ու իր քաղաքաներն ու գյուղերը կկառուցեր, հողը կմշակեր և այլն և այլն։ Այո, եղել են դեպքեր, բայց պետք չէ մի քանիսի պատճառով ամբողջ Արցախը կամ բոլոր արցախցիներին պիտակավորել: Այդպես պիտակավորող եք, ավելի լավ է տանը պահածոներ, պատերազմի օրերին փողոցներում իրենց մեքենաների «պրիյոմնիկները զլած», տարբեր ակումբներում տժժացողներին, ականանետի ձայնը լսածներին և անտառներով փախնող ոստիկաններին պիտակավորեք: Չշարունակեմ։ Կռվող տղերքը այս պատերազմում ավելին են արել, քան հնարավոր էր։ Բայց հող հանձնելու պատրաստ կապիտուլյանտները՝ «օրենքի ուժով» և հասարակության ցածր ինտելեկտով խավերի թողտվությամբ կապիտուլյացրել են Արցախը։
Մենք այս պատերազմում էլ կհաղթեինք, եթե մեջքից չհարվածեին, չդավաճանեին ու չծախեին: Մենք կհաղթեինք…
Մենք կրկին կհաղթենք»։