505.000 դրամ՝ ՊՆ-ից, 6 միլիոն դրամ՝ Էկոնոմիկայի նախարարությունից… ուրիշ ի՞նչ է հայտարարագրել Վահան Քերոբյանը

168.am-ը շարունակում է ներկայացնել Կառավարության անդամների հայտարարագրերը։

Հայտարարագիր ներկայացրած հերթական նախարարը Վահան Քերոբյանն է:

Էկոնոմիկայի նախարարը հայտարարագրել է երկու բնակարան Երևանի Կենտրոն և Նորք Նորք վարչական շրջաններում՝ ընդ որում, Նորքում գտնվող համատեղ սեփականությամբ իրեն պատկանող բնակարանը ներկայացրել է՝ որպես ժառանգություն, իսկ Կենտրոնի բնակարանը՝ գնում։

Վահան Քերոբյանը հայտարարագրել է 2005 թվականի Լեքսուս մակնիշի ավտոմեքենա։

Որպես եկամուտ՝ հայտարարագրել է ստացած աշխատավարձը՝ 18,512,320.00 ՀՀ դրամ՝ Ինտերնետ Պրոջեքտս ՍՊԸ-ից

Ինչպես նաև 6,636,778.00 ՀՀ դրամ՝ Էկոնոմիկայի նախարարությունից

Եկամուտ գույքի օտարումից՝ 2.500.000.00 ՀՀ դրամ

Երեխայի ծննդյան նպաստ՝ 1,000,000.00 ՀՀ դրամ

Պաշտպանության նախարարությունից էլ ստացել է 505,000,00 ՀՀ դրամ մարտական գործողություններին մասնակցելու համար:

Քերոբյանի դրամական միջոցները կազմել են 3,250.000 ՀՀ դրամ և 410 ԱՄՆ դոլար

Արժեթղթեր ունի Մենյու գրուպում՝ 17.39 %։

Տեսանյութեր

Լրահոս