«Քանի որ դուք դուրս չեք գալիս փողոցներ, չեք համախմբվում և չեք արտահայտում ձեր դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, չեք ընդվզում, հետևաբար ես ստիպված եմ ստորագրել Հայաստանի օկուպացված տարածքներից որոշ հատվածներ ևս հանձնել Ադրբեջանին: Հետո չասեք, որ ես միայնակ եմ դա որոշել»:
Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ տվյալները ճշտվում են:
Առնվազն 41 մարդ է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհայտ կորել Անդհրա Փրադեշի հարավ – արեւելյան նահանգում սաստիկ մուսունային տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով:
Խորհրդակցության ավարտին ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ըստ առաջնահերթությունների խնդիրներ է առաջադրել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։
Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են:
Իսկ ինչ է անում Ռուսաստանը, ոչ միայն խոչընդոտում, այլ իր քաղաքականությամբ միայն «կարմիր գորգով» է պատում նաև դեպի Սուրբ Այթայ տանող ճանապարհները…»։
Աֆղանստանի բանկային համակարգի հանդեպ ծառացել է ավանդների զանգվածային հանման, շրջանառության մեջ փողի եւ արատարժույթի պակասի, ինչպես նաեւ խնրդահարույց վարկերի քանակի աճի խնդիրը: Նման միտումներն սպառնում են դրա լիակատար կործանմամբ, նոյեմբերի 22-ին նախազգուշացրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում։
Սիրիացի վարձկանները կրկին տեսանյութ են հրապարակել, որում բողոքում են, որ Աբու Համշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդը, չի վարձատրում իրենց՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Սյունիքում թշնամու կողմից առաջխաղացում եղել է, ինչո՞ւ է իշխանությունը նշում 41 քառակուսի կիլոմետր, ինչո՞ւ նախկինների նման հեկտարներով չեն հաշվում։ Սրանց արածը գիտե՞ք՝ ինչի նման է, ամերիկյան հոգեբանության, երբ խանութ ես մտնում, ապրանքի վրա գրված է՝ 99, այլ ոչ թե՝ 100, դե, մարդիկ էլ տպավորություն են ստանում, որ այդ ապրանքը էժան է։ Նման էժանագին մանիպուլյացիաներ անելով՝ ոչինչ չեն փոխի։ Այդ ամենի արդյունքում այսօր ի՞նչ ունենք՝ կորցրած դիրքեր, բարձրունքներ, այն էլ՝ ռազմավարական նշանակության։ Աստված չանի, եթե հիմա պատերազմ սկսվի, Գորիս-Երևան մայրուղին կկարողանա՞ն օգտագործել օգնության համար՝ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 16-ին գերվարված հայ ռազմագերիների վերաբերյալ որևէ տեղեկություն չի կարող փոխանցել։
Եթե այսօր գնան սահմանազատման, նշանակում է հրաժարվում են Արցախից. Վազգեն Պետրոսյան:
Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ պատասխան է տվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ ինքը ներում է Քըլըչդարօղլուին և ետ է վերցնում նրա դեմ ներկայացրած 17 հայցերը։
Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե ուզում եք նորից գաղթական չդառնանք, դո՛ւրս եկեք փողոց. Քրիստինե Վարդանյան:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում անցկացված «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա պատվիրատուների կողմից բարձր հետաքրքրություն է ցուցաբերվել Կա-52 Մ և Մի-28 ՆԷ ուղղաթիռների նկատմամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, ինչի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։
Թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել. հավաք՝ Հանրապեության հրապարակում. ՈՒՂԻՂ։
վ
Նոյեմբերի 19-ին իշխանությունների սրտի «խոշոր գործարար», արդեն իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին մերձ շրջանակներն «ավետեցին» այն մասին, որ «Ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ICAO-ն, և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան՝ IATA-ն, FLYONE ARMENIA-ին շնորհել են նույնականացման ծածկագրեր»:
Եկեք ձեզ տանեմ Եռաբլուր, տեսեք ձեր քաղաքականության հետևանքը. Կարին Տոնոյանը՝ իրենց ապակայունացման մեջ մեղադրող պատգամավորներին։
Ձեր կողքին կանգնած ենք. այս պայքարում կուսակցական պատկանելիությունը կարևոր չէ. Հայկ Մամիջանյանը՝ արտախորհրդարանական ընդդիմությանը։
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական հերթական վարույթն է հարուցել, այս անգամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ՝ ինչ-որ անհեթեթ պատրվակով:
Ընդդիմության մանդատները ձերն են. Արծվիկ Մինասյանը՝ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակութան բացահայտումը պահանջող ընդդիմադիրներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ինչ լեզվով ասենք, որ սրանք հասկանան՝ քաղաքական, հասարակական դեմքերի նկատմամբ քրեական գործեր հարուցելով, մեղադրանք առաջադրելով աղմուկ բարձրացնել այլևս չի ստացվում։
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ ապագայում Հրաչյա Մուշեղյանը նշանակվելու է բարձր պաշտոնի քննչական մարմիններից որևէ մեկում:
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ծանուցում է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հրաչյա Մուշեղյանից այն մասին, որ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում՝ որպես մեղադրյալ։
Ընդդիմության առաջին գործը պետք է լինի հասնել ստորագրվելիք փաստաթղթի բացահայտմանը։
Նախագահ Արմեն Սարգսյանին հորդորում ենք ազդել Փաշինյանի վրա ու բացահայտել սեղանին գտնվող փաստաթղթի բովանդակությունը. Մենուա Սողոմոնյան:
Կա համաժողովրդական պահանջ. ժամանակն է արթնանալ ու տեր կանգնել մեր երկրին ու լինել զինվորի կողքին: