«Իշխանությունն իր բանուգործը թողած, դրել «պադստավնոյ» դեմքեր է հավաքագրում, որպեսզի տարբեր ճգնաժամային իրավիճակներում մարդկանց «զբաղեցնի»․ Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունն իր բանուգործը թողած, դրել «պադստավնոյ» դեմքեր է հավաքագրում, որպեսզի տարբեր ճգնաժամային իրավիճակներում մարդկանց «զբաղեցնի»։

Ինչ լեզվով ասենք, որ սրանք հասկանան՝ քաղաքական, հասարակական դեմքերի նկատմամբ քրեական գործեր հարուցելով, մեղադրանք առաջադրելով աղմուկ բարձրացնել այլևս չի ստացվում։

Եթե նույնիսկ թիրախում Սերժ Սարգսյանն է, մեկ է՝ իշխանության ավանդական մեթոդներն այլևս չեն աշխատում, որովհետև շանտաժի, սպառնալիքի կամ մեկ այլ լեզվով նախագահի վրա ազդելու որևէ հնարավորություն չկա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930