
ԳՇ պետ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։
Խորհրդակցության ավարտին ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ըստ առաջնահերթությունների խնդիրներ է առաջադրել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։