
Մուշեղյանը համաձայնել է հերթական դավաճանական գործարքից առաջ Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել»․ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ ապագայում Հրաչյա Մուշեղյանը նշանակվելու է բարձր պաշտոնի քննչական մարմիններից որևէ մեկում:
Կհարցնեք՝ դա ո՞վ է ու ո՞ր արժանիքների համար:
Պատասխանեմ.
Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետը, ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել»:
Հ․Գ․ Եթե մոտ ժամանակներս Սյունիք գնալու լինես՝ փորձի ադրբեջանական անցակետում ասես, որ Սերժ Սարգսյանի վրա գործ ես կարել՝ մեծ հարգանքի կարժանանաս թշնամու աչքերում»: