Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»

Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական պետական «TRT» լրատվականի նիստում քննարկվելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Ըստ հրապարակման՝ սպասվում է, որ օրակարգում լինելու է նաև «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»:

Կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի քայլերը, երկրում տնտեսական վիճակը, համավարակի կանխարգելման ուղղված քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930