Ադրբեջանը շարունակում է ուժի լեզվով հարաբերվել Հայաստանի հետ, որն անընդհատ պահպանում է լարվածություն կողմերի միջև։ Այնինչ, ըստ նրա, եթե դա չլիներ, կողմերը վաղուց կկարողանային շատ հարցեր համակարգել առանց Մոսկվայի միջամտության։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանին:
Եգիպտոսը հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսի՝ «օմիկրոն» անվանումը ստացած նոր շտամի տարածման փաստով:
ՌԴ Կեմերովոյի մարզի կենտրոնական դատարանը Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքի պետ Սերգեյ Գերասիմենկոյին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել` անփութության մեղադրանքով:
ԱՄՆ Նյու Յորք նահանգի ղեկավար Քեթի Հոքուլը հայտարարել է նահանգում մինչև 2022 թվականի հունվար 15-ն արտակարգ դրություն մտցնելու մասին:
Հարավաֆրիկյան Հանրապետությունից Գերմանիա վերադարձած քաղաքացու մոտ «ամենայն հավանականությամբ» հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը:
Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին ինքնասպասարկվող բենզալցակայան է տեղադրել։
Պարզվում է, որ զինված ուժերում ոչ միայն «լայնամասշտաբ բարեփոխումներ» են տեղի ունեցել, այլ դրանք դեռ շարունակվում են. նույնիսկ դրանց արդյունավետությունն է արդեն չափված։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Երեկ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտից հետո հայտարարություն հրապարակվեց, որով կողմերը պայմանավորվել են գնալ 2 պետությունների միջև սահմանազատման, նշվում է նաև տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետն ավելի շուտ էր ժամանել Սոչի, սակայն Ռուսաստանի նախագահ հետ երկկողմ հանդիպում մինչև եռակողմ բանակցությունները նա չունեցավ՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի:
ԱՄՆ Նեշվիլ քաղաքի (Թենեսի նահանգ) բնակարաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք մարդ, ևս չորսը հրազենային վիրավորում են ստացել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա եռակողմ հանդիպիւմից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։
Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։
Մաճկալաշենը 44-օրյա պատերազմում 11 զոհ է տվել։ Զոհվածների ծնողներն ու հարազատներն իրենց կսկիծը, դարդն ու ցավը սրտում, ընկած դռնեդուռ արդարություն են փնտրում։ 11 զոհվածների հարազատներից 10-ին, հուշաքարի բացմանը նվիրված, միջոցառման այլ ժամ էին ասել։ Հետևությունն ինքներդ արեք։
Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 58-ի:
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի Արմեն Սարգսյանը:
Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ–ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։
Փաստորեն երեկ վերադարձված 2 գերիներից միայն մեկն էր նախորդ շաբաթ ծավալված մարտական գործողությունների գերեվարված զինծառայողներից։
Մինչ Նիկոլ Փաշինյանը մաս-մաս հանձնում է երկիրը, ու դրա դեմ առանձնապես դիմադրություն չկա, Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են անցկացվում։
Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ակնկալում է, որ հիմնադրամում իրականացվող համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը:
44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս դասավորվածության մեծ մասը հասանելի չէ մեզ և հայտնի չէ մինչ օրս: Ռուսաստանի հեռանկարային ռազմավարությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
Օմիկրոն՝ կորոնավիրուսի նոր տարբերակ, որը ունի մուտացման և վարակման բարձր ցուցիչներ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 26-ի հանդիպման ու քննարկումների արդյունքները՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման և ձեռքբերված պայմանավորվածությունների հետ:
20-րդ դարավերջի Արցախյան հզոր ու հաղթական պոռթկումից հետո, ո՞ր մտածող Հայը երբևէ կպատկերացներ, որ մեր Հայրենիքը կարող է դառնալ անհայրենիք արարածների արկածախնդրության զոհ..
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդինէ՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ենթադրելի է, որ Ադրբեջանը շարունակելու է չկատարել 2020 նոյեմբերի 9֊ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և ամեն գերու վերադարձի դիմաց շարունակելու է նոր զիջումներ պահանջել։