
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդինէ՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17֊ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը։