
Գերմանիայում հայտնել են քաղաքացու մոտ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպքի մասին

Հարավաֆրիկյան Հանրապետությունից Գերմանիա վերադարձած քաղաքացու մոտ «ամենայն հավանականությամբ» հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը: Այս մասին հայտնել է Գերմանիայի Հեսսեն նահանգի սոցիալական հարցերով նախարար Քայ Քլոզեն:
Նա հայտնել է, որ թեստի վերջանական արդյունքները դեռ պատրաստ չեն, սակայն վարակակիրն արդեն մեկուսացված է:
Շատ երկրներ ողջ աշխարհում դադարեցրել են ավիահաղորդակցությունը հարավային Աֆրիկայի երկրների և մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ կապված այդ երկրում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման մեծ տեմպերի հետ: