
ԱՄՆ Նեշվիլ քաղաքում փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք մարդ

ԱՄՆ Նեշվիլ քաղաքի (Թենեսի նահանգ) բնակարաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք մարդ, ևս չորսը հրազենային վիրավորում են ստացել: Այդ մասին իր Թվիթերի էջում հայտնել է Նեշվիլի ոստիկանությունը:
«Սպանությունների վարչության խուզարկուները հետաքննում են ուրբաթ օրը՝ 21:45-ին, Թորբեթ-սթրիթի բնակարանում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառները, որի հետևանքով զոհվել է երեք երիտասարդ, ևս չորսը ստացել են կյանքին չսպառնացող հրազենային վնասվածքներ», – հաղորդել է Նեշվիլի ոստիկանությունը:
Նշվում է, որ հանցանքի վայրում գտել են 2 հրաձգային զենք: Բնակարան ներխուժելու նշաններ չեն հայտնաբերվել: