Կուզբասի ածխահանքի պետը կալանավորվել է
ՌԴ Կեմերովոյի մարզի կենտրոնական դատարանը Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքի պետ Սերգեյ Գերասիմենկոյին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել` անփութության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ածխահանքի պետն իր հերթին հայտարարել է, որ որևէ բողոք չի ստացել հանքափորներից աշխատանքի վտանգավոր պայմանների վերաբերյալ: