Սոֆյա Հովսեփյանի եղբայրը` Արման Բաբաջանյանի նախընտրական ցուցակում

Մինչ Նիկոլ Փաշինյանը  մաս-մաս հանձնում է երկիրը, ու դրա դեմ առանձնապես դիմադրություն չկա, Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են անցկացվում։

Դրանցից մեկն էլ տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին, Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում։

Հատկանշական է, որ այս ընտրություններին մասնակցում է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի գլխավորած քաղաքական ուժը։ Իսկ այդ ուժի նախընտրական ցուցակի 5-րդ համարը ազգային դիմադրության առաջամարտիկի հավակնություններ ունեցող, «Ազատագրական շարժման» առաջնորդ, ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի եղբայրն է` Գարիկ Հովսեփյանը։

Ինչ խոսք, նախանձելի այլակարծություն կա այդ ընտանիքում։ Քույրը պայքարում է հանուն հայրենիքի ու Նիկոլ Փաշինյանի դեմ, եղբայրը` հանուն Նիկոլի ու հայրենիքի կործանման։

Տեսանյութեր

Լրահոս