ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին
2025 թվականին Ռուսաստանում միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 15%-ով. այս մասին հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։
Օրեր առաջ ABC News-ը հաղորդել էր, որ Կատարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Boeing 747-8 ինքնաթիռ է նվիրելու, ինքնաթիռի արժեքը գնահատվում է մոտ 400 միլիոն դոլար՝ ամենաթանկ նվերը, որը երբևէ ստացել է ԱՄՆ-ն՝ այլ պետության կողմից։
«Ցավալի է, որ մեկը, ով նույնիսկ լոկալ առաջնորդ չի եղել, առավել ևս՝ համաշխարհային առաջնորդ, խոսում է մեր նախագահի առաջնորդության մասին»,- գրել է Չելիքը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ պատասխանել է կոնգրեսական Ջին Շահինի քննադատությանը՝ ուղղված Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների համար Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերին։
Երբ նրա ամենագնաց լիմուզինը շտապում էր օդանավակայան՝ ԱՄՆ-ում ծնված առաջին պապի երդմնակալության պատարագը նշելու երեքօրյա ուղևորությունից հետո, Վենսը Հռոմի Լևոն XIV պապի նանվանեց Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ հակամարտության գոտիների միջև խաղաղություն հաստատելու ջանքերում նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական պոտենցիալ գործընկերը։
Թուրքիայում անցկացվել է IQ (ինտելեկտի գործակից) մակարդակը պարզելու հետազոտություն։
Մատակարարումների հետ կապված ցանկացած խոչընդոտ թուլացնում է հայկական ապրանքների դիրքերն արտաքին շուկաներում։ Բայց ֆինանսական կորուստները դեռ մի կողմ, առավել կարևոր են շուկան կորցնելու վտանգները։ Մատակարարումների հետ կապված խոչընդոտների հետևանքով, շատ արագ դրանց տեղը կարող են զբաղեցնել մրցակիցները՝ դուրս մղելով հայկական ապրանքները։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Թուրքիայում առաջին անգամ գործարկվել է ճանապարհ, որն ուղեկցվում է երաժշտությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի պետական գերատեսչություններն առայժմ որևէ առարկայական արդյունք չեն արձանագրել Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի հնարավոր գնման գործընթացում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված պատասխանը:
Եվրամիությունը (ԵՄ) ավելի ուշ կարող է Իրանի դեմ իր սեփական պատժամիջոցները կիրառել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
ԵՄ-ն կֆինանսավորի «Ազատություն» ռադիոկայանը և իր բյուջեից 5,5 միլիոն եվրո է հատկացրել դրա համար:
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:
Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է հարկել այն ապրանքները, որոնք պատվիրված են առցանց և ներմուծվում են երրորդ երկրներից, հիմնականում՝ Չինաստանից: Այդ մասին տեղեկացնում է Financial Times-ը:
Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հարցում։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հեռացրել է բոլոր հակառուսական պաստառները, որոնք Երևանի տարբեր հատվածներում հայտնվել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի նախաշեմին։
«Աննա Հակոբյանը նեղվում է, որ թիրախավորում են իր երեխաներին, բայց հեչ չէր նեղվում, երբ թիրախավորում էին Էդուարդ Շարմազանովի, Միքայել Մինասյանի, Լևոն Քոչարյանի ու այլոց երեխաներին:
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը շարունակելու է գնալ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելությանը, նույնիսկ, եթե ՔՊ-ականները հրաժարվում են իրեն ընդունել, ավելին՝ իրավական ընթացք է տալու բոլոր այդ դեպքերով:
Հրաժարական տալուց րոպեներ անց Նոր նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս գալիս, պատասխանելով «Ֆակտոր Թիվի»-ի հարցին, փաստել է՝ չի զղջում, որ մոտ 20 օր առաջ ակտիվիստ Չախոյանին ծեծել է թաղապետարանում՝ տեսախցիկների առաջ։
ԱՄՆ վարչակազմը չի դադարեցրել Ուկրաինային զենքի մատակարարումը, սակայն ռազմական օգնության նոր փաթեթներ ձևավորելու հնարավորության մասին որոշում դեռ չկա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։
Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում և նախատեսել խստացնող կարգավորումներ, մասնավորապես,
Թուրքական «Nefes Gazetesi» լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Սիրիան կբաժանվի 5 մասի։
Քիչ առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան։
Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը բողոք է հայտնել «գործը» քննող դատավորական կոլեգիայի դեմ:
Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
ԱՊՀ-ում աշխատանքներ են տարվում հանցագործությունների թվային հետքերի փոխանակման միջպետական տեղեկատվական համակարգի ստեղծման հիմքերը սահմանելու ուղղությամբ
Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Այդ մասին այսօր ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունը։