Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում, քանի որ Վաշինգտոնը դրա կարիքը չունի, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք Չինաստանից օգնություն չենք խնդրում։ Մենք նրանց օգնության կարիքը չունենք», – ասել է Ռուբիոն NBC հեռուստաալիքին:

Նա նաև հավելել է, որ Թրամփը չինացի առաջնորդից որևէ բան չի խնդրել։

Հիշեցնենք, որ Սի Ծինփինը և Թրամփը բանակցություններ են անցկացրել։

Պեկին մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ուղևորությունից լավ արդյունքներ է ակնկալում։ Նա նշել էր, որ այցի ընթացքում նախատեսում է տևական բանակցություններ վարել չինացի առաջնորդի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցով, ինչպես նաև քննարկել Թայվանին ամերիկյան զենքի հետագա վաճառքի և էներգետիկայի հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031