Ի՞նչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը․ 1 միլիարդից ավելի տարեկան եկամուտը վրիպա՞կ էր

Լիլիթ Մակունցը, որի ակտիվ քաղաքական կենսագրությունը, ինչպես շատ ՔՊ-ականների դեպքում, սկսվել է Փաշինյանի հետ քայլելուց, 2025 թվականի օգոստոսից արդեն Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում։

Թե ի՞նչ է հայտարարագրել նախկին նախարար, դեսպան, այսօր արդեն՝ խորհրդական Մակունցը 2025 թվականին, տեղեկանում ենք օրերս նրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից։

Այսպես, ըստ հայտարարագրի, նա դեռ 2021 թվականին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից ձեռք է բերել 35,296,115 դրամ արժողությամբ բնակարան, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով․ հայտարարագրի՝ հանձնված և վերադարձված փոխառություններ տողից էլ հայտնի է դառնում, որ տարեվերջին այդ գումարը պաշտոնյան «փակել է»։

Մակունցի բանկային հաշիվների դոլարային մնացորդները տարեվերջին նվազել են՝ 36,003.05 դոլարից դառնալով 19,081.84 դոլար, իսկ դրամային մնացորդները՝ կրկնապատկվել՝ 419,861.38 դրամից դառնալով 1,023,737.4 դրամ։

Կարդացեք նաև

Կանխիկ դրամային միջոցները ևս աճել են՝ տարեսկզբի զրոյի փոխարեն տարեվերջին նշվել է կես միլիոն դրամի մասին։

Հաշվետու տարվա՝ 2025 թվականի տարեկան եկամուտ է նշվել 1 միլիարդ 317 միլիոն 715 հազար 414 դրամը։ Այս գումարի չափը, անգամ ՔՊ-ականների հարստացման տեմպերը հաշվի առնելով, շատ թվաց․ կապվեցինք ԿԿՀ՝ ճշգրտելու թվի իսկությունը, ի պատասխան՝ մեզ փոխանցեցին, որ Մակունցն արդեն դիմում է գրել և տեղեկացրել ԱԳՆ-ից հայտարարագրած եկամտի տողում վրիպակի մասին, ըստ այդմ՝

Լիլիթ Մակունցը հայտարարագրել է 2 միլիոն 297,938  դրամ եկամտահարկ, 1,308,351 դրամ աշխատավարձ և կամ դրան հավասարեցված վճարումներ ԱԳՆ-ից, 1 միլիոն դրամ փոխառություն Հայէկոնոմ բանկից, 3 միլիոն 214,946 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ վարչապետի աշխատակազմից (հիշեցնենք՝ նա խորհրդականի պաշտոնը ստանձնել է օգոտստոսից) և ևս 2,851,330 դրամ աշխատավարձ՝ դարձյալ ԱԳՆ-ից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ  կազմել է 28,409,629 դրամ, հիփոթեքի նպատակ է նշվել բնակարանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031