Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Երևանում այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի։ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Գործարքը կնքել են 2025 թ.-ի մայիսին։
Ֆաշիզմի դեմ պայքարի գործում 300 000 զոհ ենք ունեցել. չենք կարող չհարգել նրանց հիշատակը. Միրզոյան
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։
Բաբայանն իր «հերքումով» ոչ թե հերքում է, այլ հաստատում է իմ ասածը, զավեշտալի վիճակ, որում Բաբայանը չէր հայտնվի, եթե չփորձեր ապացուցել անապացուցելին։
Մեզ ոչ ոք չի կարող մեղադրել Ղարաբաղի կորստի հարցում. մեր առաջարկները մերժվել են. Սերգեյ Լավրով
Կառավարությունը բանակցում է՝ առայժմ ապարդյուն. Սուրեն Սարգսյան
Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ. Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Վրացական կողմում մեքենաները կանգնեցրել են ու կոնկրետ բան չեն ասում. բեռնափոխադրող
Հարկերս անգամ չեմ կարողանա վճարել. Կառավարությունը պետք է օգնի. բեռնափոխադրող
Մարդ ենք, ուզում ենք, որ ապրենք, մեր վարկերը փակենք.ակցիայի մասնակից
Բողոքի ակցիաները շարունակելու ենք. Վրաստանի դեսպանատնից ասացին՝ օգնել չենք կարող. Հայկ Շահնազարյան
Պահանջում ենք, որ Վրաստանի դեսպանատունը հայտատարի, որ չի կարող որևէ բան անել. Շահնազարյան
Ինչո՞ւ են որոշ կոնյակագործների մեքենաները բաց թողնում. կոնյակագործ
Նա պատմեց, որ հայկական կողմին ներկայացվել էր, թե քանի ՀԱՊԿ դիտորդ պետք է գա և որքան զինամթերքով։ Լավրովը նշեց, որ այդ զեկույցը քննարկվել է 2022 թ. հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
Վրացական կողմից ասել են՝ բան չենք կարող անել, դատի տվեք. ակցիայի մասնակից
Ակցիայի մասնակիցները ճանապարհ են փակել. պահանջում են Կառավարության հետ հանդիպում
Նա պատմեց իրադարձությունների իր տարբերակը` նշելով, որ 2022 թ. օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին` վստահաբար բարի մտադրություններից ելնելով։
Հայաստանի առաջին ղեկավարներից որևէ մեկը երբևէ չի առաջարկել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Եվրոպական անվտանգության համակարգն իր անարդյունավետությունը ապացուցել է վաղուց և ոչ մեկ անգամ. Լավրով
Ասում են՝ Ադրբեջանի համար են տեղ բացում. Պռոշյանի գործարանի աշխատակից
Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։
Բաց ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքնված օրակարգերի. Լավրով
Հայաստանն ու Ռուսաստանն այսօր գրեթե բոլոր ոլորտներում ունեն բավականին շատ շփումներ և կապեր, որոնք պետք է առավելագույնս ու խելամտորեն օգտագործել։ ՀՀ ԱԳՆ-ում ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք դրա համար ամուր հիմք ենք համարում բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների այն համալիրը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև 2020 և 2022թթ․։
Հայաստանն ու Ռուսաստանը Երևանում ստորագրեցին ԱԳՆ-ների միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։ Ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայկական կողմից` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք` Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Այնուհետև ԱԳՆ-ում կայացավ Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, […]
Ի դեպ, սա շրջանառվում է համավարակից շուրջ 5 տարի հետո։ Հիշեցնեմ, այս պահին Սևանի Չկալովկա գյուղում Բրուցելյոզի բռնկում է, և ՀՀ առողջապահության նախարարությունը երկու շաբաթ ուշացումով երեկվանից սկսել է բրուցելիոզի դեմ բնակիչների հետազոտությունները։
«Ռուսաստանը նախկինի պես համարում է, որ Հայաստանի համար ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը անվտանգությունն է, և մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ` հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում»,– ընդգծեց նա։
Շուրջ երկու ամիս է՝ Նիկոլ ը չի խոսում «խաղաղության համաձայնագրից», որի շուրջ ամիսներ շարունակ «մենախոսում» էր՝ առանց իրական բովանդակություն բացահայտելու։
Ի՞նչ եք անում, որ արդյունք չկա. գնում եք վրացի պաշտոնյաների մոտ, ձեզ ուղարկում են գողականների մո՞տ. «Արարատի» գինու գործարանի սեփականատեր