
Մասիսի ՏԻՄ թեկնածուներին բերման էին ենթարկել Երևանի քաղաքային հեռախոսահամարից փոխանցված «ահազանգով»

«Դավիթ Համբարձումյան» դաշինքի՝ բերման ենթարկված թեկնածուներն ու համակիրներն ազատ են արձակվել. տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Մասիսի համայնքապետի նախկին տեղակալ, «Դավիթ Համբարձումյան» դաշինքի անդամ Նորայր Հակոբյանը:
«Հիմնավորումը եղել է հետևյալը՝ Երևան քաղաքից քաղաքային հեռախոսահամարով զանգ են տվել ոստիկանություն, թե իբր՝ երկու թեկնածուներն ու համակիրները բռնություն եմ կիրառել: Ու թեև ոստիկանությունի տեղում ստացել է բացատրություն, որ նման բան չի եղել, այդուհանդերձ բերման են ենթարկել և երեք ժամ ոստիկանությունում պահելուց հետո բաց են թողել: Այժմ յուրաքանչյուրն իր տարածքում է»,- մանրամասնեց Նորայր Հակոբյանն՝ իրականում անհիմն որակելով բերման ենթարկելու հիմքերը:
Հիշեցնենք՝ Նորայր Հակոբյանն ավելի վաղ տեղեկացրել էր Այնթափի համայնքապետ Կարեն Սարգսյանին և Այնթափից ավագանու անդամի թեկնածու Հունան Ավետիսյանին բերման ենթարկելու մասին: