Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ է փոխանցել պատգամավորներին՝ Իրանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքի մյուս երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։ Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին ներկայացված փակ զեկույցում նշվել է, որ Թուրքիան դրական չի վերաբերվում տարածաշրջանի երկրներում հնարավոր արտաքին միջամտություններին և ռեգիոնի կայունության խաթարմանը։
Հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին։
Հունվարի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մինչ այժմ Արցախում բնակվող 10 հայեր և ազգությամբ մեկ ռուս՝ ՀՀ քաղաքացիությամբ, դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարի հետ։
«Ինձ համա րմեծ պատիվ է միանալ «Ժառանգություն» հիմնադրամին»,- ասել է Դուդան։
Հայրենիքի համար զոհվածների հիշատակը պահելու միակ ճիշտ ճանապարհը Ուժեղ Հայաստան կառուցելն է: Ֆեյսբուքյան էջում է գրել է «Մեր ձևով» շարժումը։
Բանտախցի նեղ պատուհանից նայում եմ դուրս ուր երևացող բլրակին ձյուն է նստած, հեռավոր սարերին ձյուն է նստած, կալանավայրի բակում ձյուն է նստած, ուսերիս վրա ձյուն է նստած, անցած ճանապարհիս վրա ձյուն է նստած, ու ձյան վրա երևում են իմ ոտնահետքերը, բոլորիս ոտնահետքերը, ազգիս, ժողովրդիս, ամբոխիս ոտնահետքերը, բոլոր խաբվածների ոտնահետքերը: Ու որքան մոտիկ եմ նայում այնքան կեղտոտ են դառնում բոլորիս հետքերը: Հասկանում եմ, որ բոլորս մեղավոր ենք, որ բոլորս ցեխոտ ենք, որ բոլորս խաբված ենք, որ բոլորս ուրացող ենք:
Մեծ Բրիտանիայում ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 2024 թվականին հասել է գրեթե 7 միլիոնի, ինչը վերջին 30 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հաղորդվում է Joseph Rowntree հիմնադրամի զեկույցում:
Հունվարի 27-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ։
«Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ»,- այս մասին նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ «Առաջընթացի զեկույց»-ի քննարկման բաժնում:
Հնդկաստանը և Եվրամիությունը ստորագրել են փաստաթուղթ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ «Նյու Դելիում ակնկալում են, որ դա թույլ կտա ընդլայնել համատեղ պաշտպանական արտադրությունը»,- հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության (CDU) անդամ Աքսել Ֆիշերը Մյունխենի Վերին երկրամասային դատարանի կողմից դատապարտվել է կոռուպցիայի համար։ Դատարանը հաստատել է, որ նա 2011-2016 թվականներին Ադրբեջանից ստացել է ավելի քան 100 հազար եվրո և դրա դիմաց Եվրոպայի խորհրդում գործել է Բաքվի շահերին համապատասխան։ Այս մասին գրում է գերմանական «Spiegel» պարբերականը։
Հյուսիսային Գրենլանդիայում գտնվող Թուլեի (այժմ՝ Պիտուֆիկ) ավիաբազայում տեղակայված է ամերիկյան հեռահար հայտնաբերման ռադար, որը կարող է հետևել տիեզերքում թիրախներին։ Այս մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական պատմաբան Դմիտրի Բոլտենկովը։
Ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Գագիկ Ծառուկյանի անունից տեղադրվել է ծաղկեպսակ։
Յուլյա Տիմոշենկոն Ռուսաստանում հեռակա կարգով ձերբակալվել է
Իրանական ռիալը պաշտոնապես ամենաքիչ արժեք ունեցող արժույթն է աշխարհում։
Հունգարիան և Սլովակիան առանձին հայցեր կներկայացնեն ռուսական գազի ներմուծման արգելքի դեմ և կհամակարգեն իրենց գործողությունները: Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում խոսքերը մեջբերում է Dennik N-ը:
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել միջազգային իրավունքի խախտումը և անհապաղ վերացնել Կուբայի դեմ շրջափակումն ու սահմանված պատժամիջոցները: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գժո Ցզյակունը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ Եվրոպայի՝ առանց Միացյալ Նահանգների պաշտպանվելու անկարողության մասին նրա խոսքերի համար։ Նախարարը պատասխան գրառումը կատարեել է Х սոցիալական ցանցի իր էջում:
Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը։
Ֆիդանը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում։
Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը պարզաբանել է, որ Ռուսաստանում մինչև 2026 թվականի աշնանը «Տելեգրամ»-ի հնարավոր արգելափակման մասին իր հայտարարությունը կրում է հիպոթետիկ բնույթ և հիմնված չէ ներքին տեղեկատվության վրա։
Որոշման նախագծում չի նշվում, թե այդ օրը ոչ աշխատանքային դարձնելու հետևանքով որ օրը կդառնա աշխատանքային։
Օրենսդիր մարմնի վերին պալատը պետք է ընդունի փաթեթի 12 մասերից մնացած 6-ը՝ հատկացումներով, որոնք թույլ կտան կառավարությանը շարունակել աշխատանքը մինչեւ սեպտեմբեր
Իրանի պատասխանը ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը չի լինի խորհրդանշական, այլ լայնածավալ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է անվտանգության թուրք փորձագետ Մուստաֆա Բյոգյուրջուն։
Ռուսաստանը վաղուց «ընկերական զգացմունքների դեֆիցիտ» ունի որոշ երկրների հետ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է:
Նրա տեղեկատվությամբ՝ հարվածների հետևանքով վնասվել է հինգ բնակելի շենք, տուժել են, տասնյակ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։
ԱԺ իշխանական մեծամասնության հաստատումով միայն տոնացույցին՝ որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր ավելացած նոր հիշատակի օրը՝ հունվարի 27-ը, տարբեր շրջանակների վրդովմունքին է արժանացել․ միտում են տեսնում բանակի ծնունդից 1 օր առաջ օր ընտրելու խորհրդի մեջ, զոհված զինծառայողների հարազատներն էլ նշում են, թե այս օրն ընտրվել է սեպտեմբեր 27-ի ադրբեջանական հարձակումն ու պատերազմի մեկնարկը մոռացության տալու համար։