Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի»:
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատասխանատվությունից խուսափելը և «չեռցող Հայաստանում» մեղավորներ փնտրելը բացահայտ ցուցիչ է, երբ փորձում ես չտեսնել քո իսկ ձեռքերով սեփական աչքերում մխրճած հաստաբուն գերանը, բայց համառորեն փորձում ես փուշ փնտրել ուրիշների աչքերում, ինչը, նույնիսկ, երբեմն բացակայում է»։
Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան հարցում է ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի:
Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան: Այս մասին հայտնում են Ստամբուլում Wargonzo նախագծի աղբյուրները: Հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին պատերազմի մեկնարկից առաջ և ճիշտ էին դուրս եկել:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի Հայաստանի ու Ադրբեջանի հետ:
ԱԱԾ պետի տեղակալ Արմեն Աբազյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց պատերազմական գործողությունների սկզբից ԱԱԾ իրականացրած գործունեությունն արտաքին հետախուզության բնագավառում: Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի ուղղությամբ իրականացվել են տեղեկատվավերլուծական աշխատանքներ, գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլև ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները:
«Հարավային Կովկասում իրավիճակը վերջին օրերին զարգանում է Ռուսաստանի համար ծայրաստիճան անցանկալի սցենարով։ Ռուսաստանը կորցնում է ազդեցությունն այս ռազմավարապես կարևոր Եվրասիա տարածաշրջանում, որն անխուսափելիորեն հանգեցնելու է հետսովետական տարածքում ևս մեկ արնահոսող վերքի առաջացման»,- այս մասին ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում գրել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը։
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու համար» հիմնված ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 26-ին այցելել են Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր է, թե ինչպես է կրկնվում պատմությունտ 27 տարի անց, 1993թ. Ադրբեջանը տապալում էր հրադադարների բոլոր պայմանավորվածությունները (Կազիմիրովի գիրքը կարդացեք), արդյունքները հայտնի են»։
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԱԱԾ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը տեղեկացրեց վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտած՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքերի մասին: Քրեագիտական վարչության պետը, առանց անհատական տվյալներ բացահայտելու, առանձին-առանձին անդրադարձավ նաև նշված բացահայտումներին:
ՆԱՏՕ-ի երկրների հետ Միութենական պետության սահմանին իրավիճակը շարունակում է մնալ անհանգիստ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում:
Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված ԱԺ նախկին պատգամավոր Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանը, այսօր ԱԺ-ում ծաղիկներ խոնարհեց զոհերի հիշատակին նվիրած հուշաքարի մոտ:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ:
Փարիզի եւ Անկարայի հարաբերությունների սրումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած վիրավորական դիտողություններից հետո, կարող է հանգեցնել այն բանին, որ ֆրանսիական կողմը մի շարք միջոցներ ձեռնարկի, որոնք կոչված են պատժելու Թուրքիային:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 26-ին Աթենքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ ԱԱԾ–ում մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվել է Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը:
«Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Շուշան Ստեփանյանը։
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեների նիստերը, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի առաջիկա հանդիպումները ժամանակավորապես վերադառնում են տեսաձեւաչափի:
«ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»:
Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, որ հայ ժողովուրդը պատրաստ է ծանր փոխզիջումների, բայց ոչ երբեք կապիտուլյացիայի, շեշտեց՝ այս պատերազմում Արցախի ժողովուրդը կանգնած է մինչև վերջ:
Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
«Ընթանում են ծանր մարտեր, զինադադարի պահպանման մասին որևէ խոսք չկա։ Ադրբեջանն ու Թուրքիան կրկին ցույց տվեցին, որ որևէ ձևով չեն ընդունում միջազգային որևէ պարտավորություն, նրանք հասկանում են միայն ուժի լեզուն։ Ունենք այն ինչ ունենք։ Զինադադարը կրկին ձախողել են»,-168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել նաեւ դրա պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից հետո:
Առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 50-ը՝ վիրավորվել հոկտեմբերի 27-ին Պակիստանի Փեշավար քաղաքի սեմինարիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: