Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է The Associated Press-ի տեսանյութը` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում խաղաղ բնակիչների սպանությունների և բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածությունների մասին:
Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է Ադրբեջանի այսօրվա հրթիռային և ավիացիոն հարվածներից Արցախի վնասված և ավերված բնակելի տներն ու գույքը պատկրերող լուսանկարներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարված մարտերը արագորեն մոտենում են իրենց ամենավտանգավոր փուլին: Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի վերականգնմանը:
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը։
Կորոնավիրուսի դեմ առաջին սերնդի պատվաստանյութերը կարող են ոչ բոլորի համար գործել, անկատար լինել եւ միայն նվազեցնել հիվանդության ախտանշանները, այլ ոչ թե կանխել վարակումը:
Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայկական զոհերի մասին Ադրբեջանի հրապարակած բազմահազարանոց ցուցակը կեղծ է, ընտրողների ռեգիստրից լցրել են անկապ անուններ։
ՀՀ Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ այս պահի դրությամբ վերջիններից հայտնի է սեպտեմբերի 27-ից մինչ երեկ Ադրբեջանի իշխանությունների մոտ հայտնված 17 ռազմագերու մասին տեղեկություն, ևս 2-ի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:
168.am-ի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել ինչ-ինչ առաջարկներ:
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը բոլորովին չի զարմանում Ադրբեջանի այն գործողություններից, որոնք այսօր իրականացնում է Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ։ Ասում է՝ այս ամենը տեսել է 1988 թվականից սկսած, և նույնիսկ 21-րդ դարում Ադրբեջանը շարունակում է նույն արնախումը լինել, նույն ոճրագործը մնալ։ Նաև ականատես լինելով ծննդավայրի՝ Մարգուշավան-Մարաղայի կոտորածին, Բակուր Կարապետյանը եկել է այն եզրակացության, որ թշնամին երբեք չի փոխվի ու չի բարեկրթվի։
Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը:
Թուրքական արժույթի ռեկորդային անկման ֆոնին Թուրքիայի կենտրոնական բանկը այս տարվա գնաճի հետ կապված ավելի մռայլ կանխատեսումներ է արել, քան կառավարությունը։
Ռազմական փորձագետ, ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովի դիտարկմամբ, Երևանն ունի բավարար հիմքեր ադրբեջանական գրոհները զսպելու նպատակով ՀԱՊԿ դաշնակիցներից օգնություն խնդրելու համար, փոխանցում է Argumenti.ru-ն:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրթիռային հարվածները Ստեփանակերտի ծննդատան և բնակելի թաղամասերի ուղղությամբ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին:
«Արցախյան շարժման օրերից անցել է գրեթե 33 տարի, բայց դա որևէ մեկը չպետք է ընկալի՝ որպես անցյալ, որպես գոյություն չունեցող իրականություն. մենք մինչ այսօր ապրում ենք այդ ղարաբաղյան շարժման իրականության մեջ: Այդ հզոր ալիքը դեռ պահում է մեզ այն բարձունքի վրա, որը թույլ չի տալիս ոսոխին մեզ տապալել իր սև ծրագրերով»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով Արցախյան շարժման նշանակությանը՝ նշեց այդ շարժման ակունքներում կանգնած իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ես հրաժարվում եմ հավատել, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եղել, ու մենք այն ազգն ենք եղել, որ գիտեր ինչ է կարեկցանքն ու վիշտը, թեկուզ՝ ուրիշի։ Լրագրողը, պատկերացնո՞ւմ եք, տղամարդ լրագրողը, ով մանկահասակ աղջիկ ունի, գրում է՝ «բա ասում էիք անասուններին կորոնան չի՞ կպնում»։
Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաերոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատան թիրախավորումը պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը:
Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ադրբեջանական ազգայնական «Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» խմբավորման պարագլուխներ Ռագիմ Բայրամովին և Ռոման Ագաևին: Այս մասին հայտնում է «Baza» տելեգրամի ալիքը՝ նշելով, որ կասկածյալներն այժմ գտնվում են տնային կալանքի տակ:
Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար: Այս մասին տեղեկացնում է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի էջը:
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմը բոլորիս կյանքը փոխեց, և արդեն մեկ ամիս հայ մարդը, Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մեկ հոգս, մտածմունք ու երազանք ունի՝ խաղաղ ու պաշտպանված Արցախ տեսնել:
Ֆրանսիայի դատական քննիչը կվերսկսի բռնաբարության գործով ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դեմ հետաքննությունը հայցվորի կողմից պահանջից հետո:
Հոկտեմբերի 28-ին թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել է ամենայն հավանականությամբ հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ: Այս մասին գրում է «Ռազմինֆո»–ն։
Ադրբեջանը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի «Թվիթեր»-ի միկրոբլոգը:
Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն հաստատելու կողմնակից է և հակամարտությունների առկայությունը չի բխում իր շահերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության սրացման համատեքստում Ռուսաստանի դերին:
Իրականում մեր ժողովուրդը նույնիսկ 90-ականներին՝ առաջին արցախյանի ժամանակ, մեր մոտից ո՛չ արտագաղթ ա եղել, ո՛չ խուճապ: Մենք եթե տարիներով էդտեղ ապրել ենք՝ 3 կողմից սահման, ուրեմն մենք հոգեբանորեն պատրաստ ենք այս իրավիճակներին:
Այսօրվա հարվածներն էլ անակընկալ չէր, ինչի վրա զարմանանք, դիմացինին չե՞նք ճանաչում։