
Ջալալ Հարությունյանը ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին ներկայացրել է իր կողմից ստորագրված հրամանագրերը, որոնց համաձայն, կապված մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորվելու փաստի հետ, վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի կատարածը և վստահություն հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հրամանատարությամբ պաշտպանության բանակը այսուհետ կարձանագրի շատ ավելի ծանրակշիռ հաջողություններ:
ՊԲ-ի նորանշանակ հրամանատարը շնորհակալություն է հայտնել նախագահին բարձր վստահության համար և խոստացել անել հնարավորը մեր ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն