Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ Շուշին ու Հադրութը պիտի վերադարձնենք, ՔՊ-ական ուսապարկ Վաղարշակ Հակոբյանն ասում է, թե նրա այդ հայտարարությունից «դավաճանության հոտ է գալիս» (sic)։
Ղազախստանում բողոքի խաղաղ ցույցերից օգտվել են այն ուժերը, որոնք շահագրգռված են իշխանության բռնի նվաճմամբ:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է Flyօne Armenia հայկական ավիաընկերության կողմից Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների մեկնարկի ամսաթիվը։
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից փորձում էին ճշտել ու հստակ պատասխան ստանալ, թե ի՞նչ իրավիճակ է սահմաններում:
ԱԺ նիստում հունվարի 18-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ Համաշխարհային բանկի վիճակագրությամբ՝ նախկին սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է 1-ին տեղը՝ 20.21 տոկոս: «Այսինքն՝ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է»,- հարց էր հնչեցրել պատգամավորը:
Ինչո՞ւ է Հակոբ Սիմիդյանն այսքան ուրախ օրենքի նախագիծը ներկայացնելիս
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրվեց Հովհաննես Խաչատրանը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները․ քվեարկությանը մասնակցած 70 պատգամավորներից «կողմ» քվեարկել է 65, «դեմ»՝ 5 պատգամավոր։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:
«Կիսատ է, եթե դուք բարի լինեք և ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ, դա կատակով արած արտահայտություն է, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, դա եղել է կատակով արած, որովհետև դրան հաջորդել է արտահայտությունը՝ գո՞հ եք…»։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկա մեկնելուց առաջ հայտարարել է, որ իր այցը կարող է դառնալ շրջադարձային գործոն Իրանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Նորիկի Սահակյանը 2022 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Վաղարշակ Հակոբյանը ևս ԱԺ ամբիոնն օգտագործեց «Անռիվա-Տուր» ընկերության գովազդները ցիտելու համար։
ՔՊ-ական պատգամավորը «Անռիվա-Տուր» ընկերության գովազդն է կարդում ԱԺ-ում։
Ամերիկաների հաջորդ՝ թվով իններորդ գագաթնաժողովը, որը 2022 թվականի հունիսին կընդունի ԱՄՆ-ը, տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է նախագահ Ջո Բայդենը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինա է ժամանել պլանավորված այցի շրջանակներում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել է դառնալ բարձր մակարդակի խորհրդական ՄԱԿ-ի կառույցում: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության աղբյուրներ:
Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս եւ «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։
«Իրավունք» թերթը բլից զրուցել է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հետ
Խոշոր ենթակառուցվածքներ պետք է ստեղծենք Սյունիքում. Գևորգ Պապոյան
«Տիկին Ստամբուլյան․․․ Ստամբո՞ւլ․․․ լավ, է, ոչ մի բան»․ ՔՊ-ական Ծովինար Վարդանյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իրավապահները կրկին մտել են Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն է իրականացվել, եւ ասաց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետեւից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։
Հերթական ձայնագրությունը՝ ԱԺ-ում. Քերոբյանից պահանջում են ասել հրաժարականի օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մասով։ Բանն այն է, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել են Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը եւ նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահման մեկնելիս միշտ խմբում ընդգրկում էին КГБ-ի գործակալի։ Դա բոլորը գիտեին։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի հետո՝ ՀՀ վարչապետի 2022թ․ հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեին մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու եւս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից, աներեւակայելի էր։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ հակասություններն արդեն տեղափոխվել են հրապարակային դաշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դատախազությունը պատերազմ է հայտարարել Հակակոռուպցիոն կոմիտեին:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը. համավարակի սկզբից ի վեր երկրում հաշվել են 1006864 ախտահարված: Այդ մասին վկայում են Stopcov.ge. կառավարական կայքում զետեղված տվյալները: Բացի այդ, վերջին 24 ժամում Վրաստանում սահմանվել է կորոնավիրուսով վարակվածների ամենօրյա աճի բացարձակ հակառեկորդ՝ մեկ օրում 7521 հաստատված դեպք:
Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը հայտնել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը և որ 2025թ. սկսած նախատեսում է ամսական երկու ինքնաթիռ թողարկել: