«Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ»․ Ազարյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը բլից զրուցել է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հետ
– Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
– Սրբություն:
– Արցա՞խը:
– Հայրենիք:
– Զինվո՞րը:
– Երեխաս:
– Ընկե՞րը:
– Թիկունք, հենարան:
– Ի՞նչը երբեք չեք ների:
– Երբեք չեմ ների դավաճանությունը, երբեք:
– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
– Ամենամեծ ձեռքբերումը իմ ընկերներ են, որոնց շնորհիվ ես այսօր կամ այն, ինչ կամ:
– Մի բան, որի համար շատ եք ափսոսում:
– Շատ եմ ափսոսում, որ ժամանակին նվիրված եմ եղել մի մարդու, ով, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրա արժանիքները չուներ:
– Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին վայրկյաններն եք ապրում, ի՞նչ կանեիք:
– Կյանքիս վերջին վայրկյաններին կաղոթեի հայրենիքիս, երեխաներիս, ընկերներիս եւ բոլոր հարազատ մարդկանց համար»: