Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիների նկատմամբ իրենց իշխանության օրոք կիրառված տուգանքները՝ նշելով, որ իրենց համոզմամբ՝ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ: Եվ որպես ապացույց, որ օրենքները բոլորի համար հավասար են գործում, Փաշինյանը նշեց, որ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, ինչն ըստ նրա՝շատ հիշարժան փաստ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ պահանջելով հեռացնել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքների հայկական անվանումները։
Այսպիսի իրադարձությունները, անկախ քաղաքական կամ այլ հանգամանքներից, ևս մեկ անգամ ընդգծում են հատկապես վերջին տարիներին ՀՀ-ում քրեական գործերով իրականացվող մինչդատական վարույթի ակտերի հիմնավորվածության բացակայությունը, դրանց օրինականության ստուգման կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության ձևական բնույթը, արդյունքում՝ այդ փաստաթղթերի և մեր երկրի իրավապահ մարմինների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը միջազգային հարաբերություններում»։
Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ շատ է անհանգստանում Ուկրաինայում հնարավոր հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի հավանական ներքաշման պատճառով, եւ հույս էհայտնել, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինը գիտակցում է «լայնամասշտաբ միջուկային պատերազմի» մուտալուտ լինելը։
«Անորակ հրթիռների» գործով այսօրվա դատական նիստին քննարկվել է կալանավորված բոլոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը՝ բացի ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանից:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 20-ի առավոտվա դրությամբ կազմել է 337 միլիոն 864 հազար 173: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ Երևանի առաջարկներն ըստ էության ընդունելի չեն՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Մոսկվայի համար: Հունվարի 14-ի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ նախօրեին՝ հունվարի 13-ին, շփում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն) հայտարարում է, որ Աֆղանստանում 2021 թվականի օգոստոսին «Թալիբան» ահաբեկչական շարժման իշխանության գալուց հետո ավելի քան կես միլիոն մարդ կորցրել է աշխատանքը։ «Խոսքը միայն երրորդ եռամսյակի վիճակագրության մասին է:
«Արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը կկարողանամ ներկայացնել Միացյալ Նահանգների և եվրոպական գործընկերների ընդհանուր կարծիքը ՝ դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություններ փնտրելու համար»,-ասել է Բլինկենը՝ Գերմանիային ԱԳ նախարարի խոսնակ Անալենա Բարբոկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Իշխանությունը որոշել է օրենքով պարզեցնել մեկ անձից գնումների ընթացակարգն արտակարգ իրավիճակներում:
Կառավարություն կոչված ստրկանոցում, ստրկատերը հիացմունքով նշեց, թե ինչպես երկար տարիներ աշխատած ուսուցիչը հրաժարվել է իր մասնագիտությունից և դարձել պարեկային ոստիկան։ Այսպիսով, ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում ուսուցչի մասնագիտությունը, այն է՝ սերնդի կրթությունը։ Բնականաբար, սա ոչ միայն ստրկանոց-կառավարությունում հնչած խոսք է, այլև․․․
Կորոնավիրուսը կարող է ընդմիշտ մեզ հետ մնալ, մենք պետք է սովորենք նրա հետ ապրել: Այդ մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հունվարի 20-ին հայտարարել է Sky News հեռուստաալիքով:
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ պաշտոնական Երևանը առաջարկությունների փաթեթ է փոխանցել Ադրբեջանին Ռուսաստանի միջոցով։
Հունվարի 13-ին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն էր ստորագրել աշխատանքային այցով 2022 թվականի հունվարի 15-20-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն գործուղելու վերաբերյալ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հանդես է եկել օրենսդրական նոր, կարելի է ասել, խոստացած նախաձեռնությամբ: Պատգամավորն առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», ըստ այդ օրենքի, փոփոխություն կատարել հանձնաժողովների նախագահների կամ նրանց տեղակալների ընտրության կարգում, այսինքն՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու այլևս չպետք է առաջադրվի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են. Վահագն Ալեքսանյան
Ժողովրդի արտագաղթի 60-70 տոկոսը բարոյահոգեբանական պատճառ ունի. Հակոբ Մովսես
Հունվարի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի վերաբերյալ։ Սակայն հարցին պատասխանելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն ակնարկներով խոսեց ԵՊՀ-ում կաշառք վերցնողների մասին, ամենայն հավանականությամբ, կոնկրետ մարդու նկատի ունենալով: Տպավորություն էր, թե հենց հարց տվողին նկատի ուներ։
Ի՞նչ տարբերություն` ձեր տո՞ւնն են վերցնում, թե՞ Ա1+-ը, երկուսն էլ արժեք եք. Սուքիասյանը՝ Վարդևանյանին
Թուրքիայի բոլոր ռազմավարական ծրագրերում Հայաստանի Հանրապետություն չկա. Ղազինյան
Պարո՛ն Հակոբյան, Դուք իշխանությանն եք համակրում, քաղաքական զսպվածություն չեք ցուցաբերում. Վարդևանյան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մեսրոպ Անտոնյանը, 2016 թվականի ընթացքում աշխատելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնում, ՀՀ ոստիկանության պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, խեղաթյուրել քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի իրական հանգամանքները:
Այսօր խորհրդարանում երեկվա իր տարօրինակ պահվածքի բացատրությունն է տվել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնի հետ տարածաշրջանային այցի շրջանակներում կլինի Հայաստանում և Ադրբեջանում:
Հայաստանի նավը ղեկավարում է մի իշխանություն, որն Արցախի նավը վթարի ենթարկեց. Անդրանիկ Թևանյան
2018 թվականից հետո ԶԼՄ դաշտն ու դատական իշխանությունը դեռևս մնում են զավթված. Վիգեն Խաչատրյան
Պարո՛ն Հակոբ Մովսես, պաշտո՞ւմ եք Փաշինյանին, չէ՞ որ ասել էիք՝ ուրախ եք, որ ՀՀ-ում անձի պաշտամունք է. Արեգնազ Մանուկյան