Իրանի պետական գազային ընկերությունը հայտնել է, որ տեխնիկական անսարքության պատճառով 10 օրով դադարեցնում է Գյուրբուլաքի անցակետից բնական գազի մատակարարումը Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ստորգետնյա ցնցումն զգացել են շատ բնակավայրերում: Ահաբեկված մարդիկ տներից դուրս են եկել փողոցներ:
Ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերությունը և Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների շինարարության ոլորտում համագործակցության մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հուշագիրը ստորագրվել է հինգշաբթի՝ «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։
Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը Սիրիայի խնդրով կարող է երկկողմ հարաբերությունների զարգացման մոդել դառնալ այլ ոլորտներում, Իրանը շորհակալ է ՌԴ-ից այդ փոխգործակցության համար: Հունվարի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում։
Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինականորեն ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ, այդ գործելակերպը խաբուսիկ է եւ կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ կազմացրման: Հունվարի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում՝ Մոսկվա կատարած իր այցի ընթացքում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի բարձրացմանը, Երևանում հեղուկ գազի սակավության հարցին, ինչի մասին բազմաթիվ գազալցակայանների ներկայացուցիչներ բարձրաձայնել են, և ընդհանրապես իրականացվող գազային քաղաքականությանը:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ:
Մարդ կա, որ պատգամավոր չէ, բայց ունի 10 երեխա. Բաբկեն Թունյան
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այսօրվա դատական նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Մեզ կտում են տնտեսական եւ սոցիալական շահերի միֆերով։ Եթե տնտեսական կապերով վերանայի ազգային խնդիրները, բա ինչո՞ւ 88-ին սկսվեց Արցախյան շարժումը։
Փորձում ենք պետություն կառուցել. կտեսնենք՝ կստացվի՞, թե՞ ոչ. Հակոբ Մովսես
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու էր երեկ ԱԺ ամբիոնից օրենքի նախագիծ ներկայացնելիս անընդհատ ծիծաղում:
Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների վերաբերող հարցերը պետք է մեկնաբանեն այդ երկրների՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Պարտական ենք Հակոբ Մովսեսին. Գուրգեն Արսենյանը՝ ՀՌԱՀ անդամի՝ ՔՊ թեկնածուի մասին
Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիան Հոդեյդա քաղաքում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին, ավիահարվածներ է հասցրել «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) կողմնակիցների զինապահեստներին:
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն:
Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն իրավամբ ծանր դրության մեջ է դրել կառավարության անդամներին: Փաշինյանի հնչեցրած «Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. ես կորոշեմ՝ որ նախարարը երբ է հրաժարական տալու» նախադասությունը երեկ սոցիալական ցանցերում դարձել էր բուռն քննարկման թեմա: Մարդիկ համարում էին, որ Փաշինյանի կառավարության անդամները թրաֆիքինգի զոհեր են, որ նրանց ենթարկում են աշխատանքային շահագործման, խախտում մարդու իրավունքներ, և այլն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ինքն է արգելել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հրաժարական տալ, և ապա որոշ կանխատեսումներ արեց.
Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի համատեղ ռազմածովային վարժաքները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն հունվարի 21-ին: Հհունվարի 20-ին այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի մամուլի ծառայությունը:
Ընդհանրական ձևակերպում: Ոչ մի խոսք Ցեղասպան վարչակարգերի ու դրանց իրավահաջորդների պատմաքաղաքական և իրավական պատասխանատվության մասին: Ցեղասպանության մասին հիշատակումը միանգամից մեղմել են թուրքի համար, անհասկանալի կերպով այն կապելով տարածաշրջանային լարվածությունների հետ: Ասեմ պարզ, ասում են հիշում ենք Ցեղասպանության մասին, բայց թու’րք եթե կլարվես չենք հիշի:
Թադևոս Ավետիսյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
ԼՂՀ կարգավիճակի որևէ սափմանափակում չպետք է լինի. Արմեն Գրիգորյանը՝ հայկական կողմի մոտեցումների մասին
Մի կողմից Թուրքիայի ներգրավումը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի թևում` վտանգի տակ կդնի կարգավորված հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, չեզոքության պահպանումը հսկայական վնաս կհասցնի ինչպես Ուկրաինայի հետ ծավալված քաղաքական և ռազմա-տնտեսական գործընկերությանը, այնպես էլ ՆԱՏՕ-ում ունեցած իր դիրքերին: Հատկապես, որ 2014թ. Ռուսաստանն արդեն իսկ խլել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հեգեմոն դերակատարությունը Սև ծովում:
Պարզեցնում ենք մեկ անձից գնումների ընթացակարգը արտակարգ իրավիճակներում. Բաբկեն Թունյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: