Բաժիններ՝

Վրաստանը վերապրում է կորոնավիրուսի 6-րդ ալիքը «օմիկրոն» նոր շտամի կապակցությամբ

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը. համավարակի սկզբից ի վեր երկրում հաշվել են 1006864 ախտահարված: Այդ մասին վկայում են Stopcov.ge. կառավարական կայքում զետեղված տվյալները: Բացի այդ, վերջին 24 ժամում Վրաստանում սահմանվել է կորոնավիրուսով վարակվածների ամենօրյա աճի բացարձակ հակառեկորդ՝ մեկ օրում 7521 հաստատված դեպք:

Այժմ Վրաստանը վերապրում է կորոնավիրուսի վեցերորդ ալիքը «օմիկրոն» նոր շտամի կապակցությամբ, որը երկրում հայտնաբերվել է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին: Համաճարակաբանների կանխատեսումներով՝ մինչեւ հունվարի վերջը «օմիկրոնն» ամբողջությամբ դուրս կմղի դելտա-շտամին, որը երկրում գերիշխող էր մինչեւ այս ժամանակները: Մասնագետները նշում են, որ «օմիկրոնն» անհամեմատ ավելի հազվադեպ է հանգեցնում հիվանդության ծանր ընթացքի եւ հոսպիտալացման:

Ներկա դրությամբ երկրում գրանցվել է «օմիկրոնով ախտահարման 1254 դեպք: Վրաստանում այս շտամով վարակվածների միջին տարիքը 33,8 է: Ինչ վերաբերում է նոր շտամի տարածմանը, ապա  կորոնավիրուսի նոր դեպքերի ընդհանուր քանակի 65 տոկոսը որոնք հայտնաբերվել են Թբիլիսիում, բաժին է ընկնում «օմիկրոնին»: Տարածաշրջաններում այդ ցուցանիշը հասնում է 30-35 տոկոսի մակարդակի: Վարակաբան Ալեքսանդր Գոգինավայի խոսքով՝ բացառված չէ, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդանալու ամենօրյա դեպքերի թվաքանակը կգերազանցի մի քանի տասնյակ հազարը:

Վարակաբանը կոչ է անում բնակչությանը՝ խստորեն պահպանել հանձնարարականները: «Վտանգ կա, որ իրադրությունն էլ ավելի կխորանա: Կարեւոր է՝ խստորեն հետեւել հանձնարարականներին եւ պատվաստումներն ավելի ակտիվ դարձնել:

Դեպքերի կտրուկ ավելացման եւ հիվանդանոցային հատվածում ծանրաբեռնվածության ֆոնին Վրաստանում բնակչության  ակտիվությունը ցածր է զանգվածային իմունացման ծրագրում: Պատվաստման ամբողջական կուրսն անցել է երկրի չափահաս բնակչության միայն 41,5 տոկոսը: Չնայած համաճարակաբանական իրադրության վատթարացմանը, կառավարությունը չի մտցնում լրացուցիչ սահմանափակումներ եւ չի խոսում լոքդաունի մասին: Այսօրվա դրությամբ Վրաստանում պարտադիր է դիմակների կրումը ինչպես հասարակական վայրերի փակ հաստատություններում, այնպես էլ փողոցում: Ռեստորաններ, թատրոններ, թանգարաններ, ֆիթնես-կենտրոններ եւ այլ հաստատություններ կարելի է այցելել միայն «կանաչ անձնագրերով»: QR-կոդեր ստանում են պատվաստված, հիվանդությունը տարած կամ բացասական թեստ ունեցող անձինք, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս