Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին եւ այդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար:
170 միլիոն դրամով Կառավարությունն ավելացրեց դիվանագետներին տրվող գումարի չափը
ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի էսկադրային ականակիրն անօրինականորեն մտել է Չինաստանի տարածքային ջրերը Սիշա արխիպելագի (Պարասելյան կղզիներ) մերձակայքում:
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ:p
Հայկ Սարգսյանին չեմ ճանաչում. «Շիշ բռնող» լսել եմ. Վոլոդյա Գրիգորյան
Ազգային ժողովի նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ։
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական ինքնաթիռները վերջին երեք օրվա ընթացքում թվով ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
«2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը, և այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել ենք 2018 թվականին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը»,- Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Նման աննախադեպ ծավալ ու մակարդակ չի եղել. Գևորգ Պապոյանը՝ ԱԺ-ում ՔՊ-ի աշխատանքի որակի մասին
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հավանականությունը մոտ ապագայում մեծ չէ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ կոնգրեսականները մի կողմ են դրել իրենց ներքաղաքական գզվրտոցը և ցուցադրելով պետականության, երկկուսակցական համակարգի և ժողովրդավարության նկատմամբ հարգանք, միասին ընդունում են օտարերկրյա պառլամենտական պատվիրակությանը, որի երեք անդամներն էլ նույն կուսակցությունից են (դեսպանն այդ թվում):
Հիմա այս ուժը հասկանում է, որ «պուլսը» կորցնում է: Թեպետ ԱԺ-ում մեծամասնություն ունի, բայց ՏԻՄ-երում պարտություն կրելու դեպքում այդ ուժի վախճանն է մոտենում, այս անգամ՝ համապետական ընդհանուր մոդելում: Փաստն այն է, որ, ըստ էության, թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում, թե՛ Վարդենիսում, թե՛ Գորիսում, թե՛ նաև Փարաքարում պարտվել են:
Microsoft ընկերության հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համավարակների մասին, որոնք կորոնավիրուսից շատ ավելի վատն են լինելու՝ կոչ անելով կառավարություններին գումարներ հատկացնել հետագա համաշխարհային բռնկումների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով:
Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել ազատ եւ արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար առաջնային թիրախներից մեկը եղել ու մնում է բուհական համակարգը և հատկապես ԵՊՀ-ն։ Ռեկտորի և հոգաբարձուների խորհրդի հարցում իրենց նպատակին հասնելուց հետո իշխանություններն սկսել են գործի դնել ներքին ճնշման գործիքակազմը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ավելի ու ավելի լարված իրավիճակ է տիրում մի շարք բուհերում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ինքն է որոշում՝ Վահան Քերոբյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, եւ ով որքան աշխատի։
ԱԺ նիստը` ՈւՂԻՂ
Թերթի ունեցած տեղեկություններով՝ նախագահ Քոչարյանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարություն սկսել ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության նոր գործողություններ իրականացնել: Թե ինչ գործընթացների ու ժամկետների մասին է խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: Անցնող տարին լի էր դրանցով, սակայն փորձենք առանձնացնել դրանցից մի քանիսը: Նկատենք՝ Փաշինյանի կողմից ապատեղեկատվությունն ու հակասական հայտարարությունները հիմնականում կապ ունեին նախկին իշխանությունների ու տնտեսական ցուցանիշների հետ:
Շուրջ մեկ տարի առաջ՝ այսպես կոչված, «ռազմական հեղաշրջման փորձի» օրերին, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգին անցնելու հնարավորությունը, սակայն տարեվերջին հակառակ կարծիքը հայտնեց, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանում ոչ միայն կադրային ջարդ է սկսել, այլեւ նոր կարգեր ու բարքեր է սահմանել։ Աշխատանքային երկրորդ օրն իր աշխատասենյակում կախել է տվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ապա կարգադրել է, որ այսուհետ մարզպետի եւ քարտուղարի մոտ աշխատակիցները մտնեն առանց հեռախոսի։
վ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին կհայտարարի կարիքավորներին N95 դասի հարյուր միլիոնավոր դիմակներ անվճար բաժանելու որոշման մասին: Հունվարի 18-ին այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
ԱՀԿ ղեկավարը նաև հավելել է, որ COVID-19-ի «Օմիկրոն» հիմնամանրէն շարունակում է արագորեն տարածվել աշխարհում: Նա մոլորություն է համարում այն պնդումը, թե տվյալ հիմնամանրէի հարուցած հիվանդությունը ավելի «թեթև» է:
Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան դարձել է 2022 թվականի «Գենեզիս» մրցանակի դափնեկիր, մրցանակ, որն անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ»: Հունվարի 19-ին այդ մասին հաղորդել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը, որոնք հայտնաբերվել են անցած շաբաթվա (հունվարի 10-16-ին) ընթացքում, 20 տոկոսով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատությամբ: Այդ մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա հաշվետվության մեջ: