Բաժիններ՝

Բլինքենն այցով ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինա է ժամանել պլանավորված այցի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Հունվարի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարին փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիեւում, հաղորդել է գործակալությունը: Ուկրաինա այցի ընթացքում պլանավորվել է Բլինքենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Պետդապարտամենտի ծանուցման համաձայն, Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարը կհավաստի «ԱՄՆ-ի հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31