Պաշտպանության փոխնախարարը հորդորում է սահմանի մասին տեղեկանալ մամուլից
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից փորձում էին ճշտել ու հստակ պատասխան ստանալ, թե ի՞նչ իրավիճակ է սահմաններում:
Փոխնախարարը համառորեն խուսափում էր պատասխանել լրագրողների հարցին, լրագրողներն էլ նույն համառությամբ շարունակում էին հնչեցնել հարցը՝ ինչ վիճակ է այսօր սահմանին: Ի վերջո հնչեց կարճ պատասխան. «Մամուլին հետևեք կիմանաք»:
«Մամուլը մենք ենք»,- հակադարձեց լրագրողներից մեկը, փոխնախարարն էլ իր տված պատասխանը հստակեցնելու համար ավելացրեց. «Մեր մամուլին»:
Կարելի է ենթադրել, որ Արման Սարգսյանը «մեր մամուլ» ասելով՝ նկատի ուներ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունները:
Լրագրողները շարունակեցին հարցապնդումները՝ տրամաբանակա՞ն է, երբ Թուրքիան մեկ ձեռքով սեղմում է Հայաստանի ձեռքը, մյուսով սահմանին «բայրաքթարներ» է օգտագործում, որի հետևանքով հայ զինվոր է զոհվում, Արման Սարգսյանն անպատասխան թողնելով այս հարցն էլ՝ մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում