Ազգային անվտանգության ծառայությանը 2022 թվականի բյուջեով հատկացվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ, սակայն պարզվում է՝ այս գումարը բավարար չէ ծառայության գործունեությունը, մեքենաների սպասարկումը լիարժեք ապահովելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱԱԾ ենթակայության տակ գործող Պետական պահպանության ծառայության մեքենաների սպասարկման համար հերթական անգամ լրացուցիչ գումար հատկացնել։
Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Sony Pictures Entertainment ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների պատճառով որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արարատը` Մևլութի հարկի տակ, մուրացկանի քաղաքականության հերթական արարն էր բեմադրում: Այսինքն ո՞նց չաներ, տերերն ասել են, իրենք էլ որպես տարածաշրջանային մատուցող` կատարել են:
Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե Հայաստանի հետ սահմանին, և թե Լեռնային Ղարաբաղում։
7 ամիս Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած և բացառապես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորների կողմ քվեարկած ձայներով Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը, որ մարտի 13-ին երդման արարողությունից հետո միայն ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը, օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ռազմարդյունաբերության զարգացման թեմային, հպարտությամբ վստահեցրել էր, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք արտադրում են սպառազինություն, ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքեր, որոնք շատ մոտ ժամանակներում կհամալրեն բանակի սպառազինությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման վերաբերյալ:
Արժանապատիվ խաղաղության մտացածին գաղափարը թմբկահարելու փոխարեն նախաձեռնել քաղաքական ու քաղաքացիական բովանդակային քննարկումներ, բարձր պատրաստվածության բերել Զինված ուժերը,
Թուրքմենստանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկության գործընթացն ավարտված է, երկրում փակվել են ընտրատեղամասերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի իր աշխատավայրում է:
«Ուկրաինայի պատերազմի պայմաններում ինչպե՞ս է աշխատելու Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտությունը, բարդ է պատկերացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ին դիմելու հայկական կողմի նախաձեռնությանն ու Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած նախապայմաններին՝ 5 կետերին։
Հեռախոսազրույցի բովանդակության մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը երկրի հարավ-արևմտյան Մուասսակ կոմունա այցի ընթացքում հարձակման է ենթարկվել:
Հավատացե՛ք, վերը նկարագրվածն է ողջ երեսն այս խայտառակ քրեական գործի, և նման պայմաններում Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չորակել որպես ապօրինի և քաղաքական՝ ուղղակի միամտություն է։
Հիմա ժամանակը պահանջում է բոլորիցս՝ արդյունավետ լինել առօրյա գործերում: Կատարեք ձեր աշխատանքը հարյուր տոկոսով, օգնեք ձեր գործընկերներին, հոգ տարեք ձեր սիրելիների մասին։
Մարիուպոլը շարունակում է մնալ ռազմական գործողությունների էպիկենտրոնը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դեսպանությանը նոտա է հանձնել Meta ընկերության դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
Ռուսաստանը չպետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատժամիջոցներին արձագանքի հայելային կերպով: Մոսկվան սառնասրտություն կցուցաբերի՝ ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցներ մշակելիս:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինային Արևմուտքի կողմից զենքի տրամադրումը բարդացնում է իրավիճակը, քանի որ այդ զենքերը տեղափոխող խմբերը դառնում են ՌԴ զինված ուժերի համար օրինական թիրախ: Այս մասին նա խոսել է ռուսական Առաջին ալիքի հետ զրույցում:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Թուրքիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման այս լուսանկարը՝ գրելով․ «Դիվանագիտության մեջ, նույնիսկ արարողակարգային հարցերում, պատահականություններ գրեթե չեն լինում և գտնվում են ձևեր` դիմացինի հանդեպ վերաբերմունքն արտահայտելու համար»։
Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե դրա կարիքը լինի։
Տեսեք. Նիկոլը Շուշին ու Հադրութը օկուպացված չի անվանում, Ադրբեջանի որեւէ սադրանքի չի պատասխանում, լռում է Արցախում գազի անջատման ու ադրբեջանական կրակոցների պայմաններում ու միայն խոսում է խաղաղության մասին։
Վրաստանում մարտի 20-25-ը տեղի կունենան Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:
«Ես կարծում եմ, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին»,- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Մենք շարունակելու ենք անվերապահ շփումները երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին:
Մարտի 11-ին ադրբեջանական զինված ուժերը խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ են արձակել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Բելառուսը վեց ամսով երկարացրել է երկրից հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը, սահմանափակումները վերաբերում են նաև ԵԱՏՄ երկրներին, գրում է ՏԱՍՍ-ը։