Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանատանն է փոխանցել Meta ընկերության դեմ քրգործ հարուցելու մասին նոտան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դեսպանությանը նոտա է հանձնել Meta ընկերության դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Այս մասին ռուսական Առաջին ալիքին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Meta ընկերության (ընկերության կազմում են մտնում Facebook-ը և Instagram-ը, WhatsApp-ը, Messenger-ը) դեմ վերջինիս քաղաքականության պատճառով, որը թույլ է տվել իր հարթակներում անել հրապարակումներ, որում կոչ է արվում բռնի գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում ՝ զինծառայողների նկատմամբ:

Մարտի 11-ին Meta-ի մամուլի քարտուղար Էնդի Սթոունը հայտնել է, որ ընկերությունը ժամանակավորապես չեղյալ է հայտարարում մի շարք երկրներում «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի օգտատերերի համար ՌԴ զինվորականների նկատմամբ բռնության կոչերի արգելքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031