Բաժիններ՝

Թուրքմենստանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկությունն ավարտված է

Թուրքմենստանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկության գործընթացն ավարտված է, երկրում փակվել են ընտրատեղամասերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկրի տարածքում գրանցված 2577, իսկ արտերկրում գրանցված 41 ընտրատեղամասերում ընտրելու իրավունք ուներ 3.4 մլն մարդ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը ավելի քան 86 տոկոս է:

Նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու, որոնց շարքում գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը: Հաղթող է ճանաչվելու ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն:

Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031