Բաժիններ՝

Sony Pictures-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Sony Pictures Entertainment ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների պատճառով որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Variety պարբերականը:

Ավելի վաղ ընկերությունը կասեցրել էր իր ֆիլմերի վարձույթը Ռուսաստանի տարածքում:

«Մենք աջակցում ենք ողջ աշխարհի ձեռնարկություններին, որոնք ներկայում դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանում և աջակցում ենք հումանիտար ջանքերին, որոնք գործադրվում են Ուկրաինայում»,- հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031