«Ի՞նչ են պարտավոր անել գերագույն գլխավոր խեղվածի ձեռքում՝ անատամ, անհայրենիք, ազգային-պետական շահերն անտեսող ԱԳՆ-ը, իշխող խունտային սպասարկող տգետ ագիտպրոպը․․․»
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ են պարտավոր անել գերագույն գլխավոր խեղվածի ձեռքում՝ անատամ, անհայրենիք, ազգային-պետական շահերն անտեսող ԱԳՆ-ը, իշխող խունտային սպասարկող տգետ ագիտպրոպը և սուբյեկտայնությունը կորցրած պետությունը՝ նրա ապիկար ղեկավարներով հանդերձ.
1- դուրս գալ նարցիստիկ խորհրդավորության ու իբր դիվանագիտություն խաղալու հիվանդագին պատրանքից,
2- բացահայտել թուրքիայի ու ադրբեջանի ներկայացրած 5 պայմանը, (կարող են նաև սպասարկու ու անգրագետ մամուլի միջոցով ապահովել ինֆորմացիոն արտահոսքը),
3- արժանապատիվ խաղաղության մտացածին գաղափարը թմբկահարելու փոխարեն նախաձեռնել քաղաքական ու քաղաքացիական բովանդակային քննարկումներ, բարձր պատրաստվածության բերել Զինված ուժերը,
4- դիմել սփյուռքի բոլոր ծանր քաշային կառույցներին, բանակցային աջակցության հայ մասնագետներին, լոբբիստական կազմակերպություններին՝ խորհրդատվական ու անհրաժեշտ գործողություններին մասնակցելու խնդրանքով,
5-այս գործընթացից դուրս թողնել իրենց մտքի սնանկությունն ապացուցած, վերջին 20 տարում ամերիկյան ու եվրոպական բոլոր ուղեղային կենտրոնների դռները չոքած, մուրացկանի ձեռք պարզած, մտոք թուրքացված գրանտակեր հարճերին, որոնց թվում է, թե ամերիկյան մի երկու համալսարանում այցելու դասախոսի կարգավիճակ ունենալը, վիկիպեդիայի մակարդակի գիտելիք ունենալն ու մակերեսային վերլուծությունն իրենց դարձնում է թուրքիայի հարցերով գուռու:
Ի դեպ, «գիտնականների» այս լյումպենական խավն ուղեկցել է արտգործնախարարին անթալիա և աջուձախ պատառոտվելով հարցազրույցներ է տալիս թուրքական ԶԼՄ-ներին, որոնք Արարատ անունը միտումնավոր պղծել են ու գրել՝ ԱրաԲաթ, թարգմանաբար՝ մեքենա (օսմաներեն, թուրքերեն, արաբերեն):
Պի՛նդ եղեք»։