
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ

Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հանդիպմանը ներկա են եղել «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ առաջատար գերմանական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում: