
Ինչպես ու ինչ հանգամանքներում է Ավինյանը դարձել «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ․ Irakanum.am

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավիանյանը վերջերս դարձել է Հայաստանում գործող բանկերից մեկի կառավարման խորհրդի անդամ։ Մասնավորապես, Irakanum.am-ը տեղեկացավ, որ խոսքը «Հայբիզնեսբանկի» մասին է։ Բանկի պաշտոնական կայքում ևս այդ մասին հիշատակված է։ Բանկի խորհրդի նախագահը Ալֆրեդ Մոեկլին է, խորհրդի անդամները՝ հինգն են։
Նրանց թվում է նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջնիս կենսագրական տվյալները գրված են բանկի պաշտոնական կայքում, համաձայն, որի Ավինյանը «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ է դարձել այս տարվա փետրվարի 11-ին։
Ուշագրավն այն է, որ բանկն այդ մասին որեւէ հիշատակում չի արել։ Պաշտոնական կայքի նորություններ բաժնում Ավինյանի՝ խորհրդի անդամ դառնալու հանգամանքը հիշատակված չէ։
Թե ինչպես ու ինչ հանգամանքներում է Ավինյանը ընտրվել «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ կամ առաջարկությամբ կայքը փորձել է պարզել գրավոր հարցմամբ։
Հարցման պատասխանը ստանալուն պես կայքն այն լրացուցիչ կհրապարակի։