«Բոլորս ծիծաղում ենք, ձեռ ենք առնում, բայց իրականում հենց սա է մեր ողբերգությունը».  Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Բոլորս ծիծաղում ենք, ձեռ ենք առնում, բայց իրականում հենց սա է մեր ողբերգությունը։ Անհայտ տեղերից անհայտ պատճառով իշխանության մեջ հայտնված այս տղեկները մինչ հիմա էլ, այսքան տարի իշխանության մեջ լինելուց, այսքան բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո, էլի ինքնահաստատման կարիք ունեն, ուզում են, որ իրենց մեծ տղա համարեն, որպես դրա ապացույց ուզում են մեծ ձյաձյաների հետ շփվեն։

Իրենց համար արժեք չի մի քանի անկլավը, եթե այն հանձնելով կարող են Լավրովին տեսնել, արժեք չի Ադրբեջան-Նախիջեւան միջանցքը, եթե դրա արդյունքում կարող են Էրդողանին բարեւել։

Մի խոսքով՝ ոչնինչ չի փոխվել, լակոտակրատիան մնացել է լակոտակրատիա։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28