Վարազդատ Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

«Սիրելի՛ ընկերներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։ Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30