«Վերադարձեք, սիրելի արցախցիներ. վերադարձեք և վստահ եղեք, որ շուտով՝ շատ շուտով, դավաճան իշխանությունը պատմության աղբարկղն է նետվելու և ողջ հայ ժողովրդի ռեսուրսը ուղղվելու է Արցախի շենացմանն ու բարեկեցության ավելացմանը»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը ծանր վիրավոր է։ Արցախը հաշմանդամ է։ Ու ինչպես բոլոր ծանր վիրավորների դեպքում է լինում, այնպես էլ հայկական երկրորդ հանրապետության պարագայում ամենակարևորը հենց առաջին պահերին ցուցաբերած օգնությունն է։

Հետո կարող ենք շատ լավ բուժումներ նշանակել ու կուրսեր անցնել, բայց եթե սկզբից ճիշտ գործողություններ չարվեն, ապագայի բոլոր ջանքերն արդյունավետության տեսակետից նվազ օգտակար են լինելու։ Սա աներկբա է, սա մենք պետք է լավ գիտակցենք։

Դրա համար, սիրելի արցախցիներ, այսօր դուք շատ կարևոր առաքելություն ունեք՝ օր առաջ վերադառնալ Արցախ։ Պետք է վերադառնալ ու տեր կանգնել Արցախին։ Գիտեմ, շատ դժվար է։ Գիտեմ, ձեր մեծամասնությունն այնտեղ գրեթե ամեն ինչ կորցրել։ Բայց, սիրելիներս, այլ տարբերակ չկա։ Պետք է գնալ ու զրոյից ստեղծել ամեն ինչ։ Արցախի համար պայքարն այսուհետ այլ տեսք է ունենալու։ Եվ ժողովրդագրությունն է դառնալու այդ պայքարի առաջնագիծը։

Մեր ազգային խնդիրը պետք է դառնա Արցախի հայկական բնակչության թվի աճը։ Դա միշտ է չափազանց կարևոր եղել, բայց այսօրվանից սկսած՝ առավել ևս։

Վերադարձեք, սիրելի արցախցիներ։ Վերադարձեք ամեն տեղից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից… Վերադարձեք և դարձեք մեր նոր պայքարի առաջամարտիկները։ Վերադարձեք և վստահ եղեք, որ շուտով՝ շատ շուտով, դավաճան իշխանությունը պատմության աղբարկղն է նետվելու և ողջ հայ ժողովրդի ռեսուրսը ուղղվելու է Արցախի շենացմանն ու բարեկեցության ավելացմանը։

Դա պետք է դառնա մեր ազգային գաղափարախոսությունը։ Դա պետք է լինի մեր ազգային իղձն ու ձգտումը։ Եվ միայն այդպես մենք կկարողանանք մեզ վերադարձնել այն, ինչ ի բնե մեզ է պատկանում՝ մեր սուրբ Հայրենիքը»:

Արցախը ծանր վիրավոր է։ Արցախը հաշմանդամ է։ Ու ինչպես բոլոր ծանր վիրավորների դեպքում է լինում, այնպես էլ հայկական երկրորդ…

Posted by Հրանտ Մելիք-Շահնազարյան on 2020 թ. նոյեմբերի 25, չորեքշաբթի

Տեսանյութեր

Լրահոս