Կադրային փոփոխություններ Վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետի աշխատակազմում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվում:

Պաշտոնի նշանակման և աշխատանքից ազատման վերաբերյալ վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:

Վարչապետի որոշմամբ Գայանե Վոլոդյայի Բունիաթյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից կազատվի վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։

Մեկ այլ որոշմամբ Հայկ Կոլյայի Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ էլ նշանակվել է Լիանա Սամվելի Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30