Պուտին ու Էրդողանը հերթական հեռախոսազրույցն են ունեցել Արցախի հարցով

Նոյեմբերի 24-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել Արցախի հարցով։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքները։

Ըստ Կրեմլի՝ «Պուտինը Էրդողանին տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքացիական բնակչության անվտանգությունը»:

Պուտինն ընդգծել է փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային ու կրոնական կոթողների պահպանման հետ կապված անհետաձգելի խնդիրները լուծելու գերակայությունը։

Էրդողանը նշել է՝ սպասում են, որ Ռուսաստանի հետ ստեղծվելիք հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնը կարճ ժամկետում կսկսի իր աշխատանքները։

Թուրքիայի նախագահական պալատի փոխանցմամբ՝ Պուտինն ու Էրդողանը բացի արցախյան խնդրից, քննարկել են նաև Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Տեսանյութեր

Լրահոս